![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/41/Campidano_di_Oristano_%252801%2529.jpg/640px-Campidano_di_Oristano_%252801%2529.jpg&w=640&q=50)
Մեդիո Կամպիդանո
գավառ Իտալիայի Սարդինիա ինքնավար մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Մեդիո Կամպիդանո (իտալ.՝ provincia del Medio Campidano), (սարդ.՝ provìntzia de su Campidanu de Mesu), գավառ Իտալիայի Սարդինիա ինքնավար մարզում։ Մեդիո Կամպիդանոյի տարածքը 1517.34 քառ. կմ է։ Ըստ 2015 թվականի տվյալների ընդհանուր բնակչությունը կազմում է 100141 մարդ, իսկ մեկ քառ. կմ-ում խտությունը հասնում է 66-ի։ Ունեցել է երկու գլխավոր քաղաքներ՝ Վիլլաչիդրոն և Սանլուրին, 14245 ու 8543 բնակիչներով։ Մեդիո Կամպիդանո գավառը կազմավորվել է 2005 թվականին՝ ստորաբաժանվելով Կալիարի գավառից։ Գավառում կան 28 կոմունաներ, նախագահը Ֆուլվիո Տոկկոն է[1]։
![]() | |
Երկիր | ![]() |
Կարգավիճակ | Իտալայի նախկին պրովինցիա և Իտալիայի պրովինցիաներ |
Մտնում է | Սարդինիա |
Վարչկենտրոն | Սանլուրի և Վիլլաչիդրո |
Բնակչություն | 105 400 մարդ |
Տարածք | 1516,19 կմ² |
![]() | |
Սահմանակցում է | Օրիստանո, Կալիարի, Կարբոնիա-Իգլեզիաս և Նուորո |
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 |
ISO 3166-2 կոդ | IT-VS |
Հեռախոսային կոդ | 070 և 0783 |
Փոստային ինդեքսներ | 09020 |
Ավտոմոբիլային կոդ | VS |
provincia.mediocampidano.it(իտալ.) | |
Գավառի Բարումինի կոմունայում է գտնվում նուրագիկական քաղաքակրթության Սու Նուրակսի հնագիտական վայրը, որը 1997 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[2]։
2016 թվականին Մեդիո Կամպիդանոն ընդգրկվել է Հարավային Սարդինիա գավառի կազմում վերջինիս Տարածաշրջանային խորհրդի կողմից։