![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/35/Albrecht_D%25C3%25BCrer_-_Portrait_of_Maximilian_I_-_Google_Art_Project.jpg/640px-Albrecht_D%25C3%25BCrer_-_Portrait_of_Maximilian_I_-_Google_Art_Project.jpg&w=640&q=50)
Մաքսիմիլիան I
From Wikipedia, the free encyclopedia
Մաքսիմիլիան I (մարտի 22, 1459[1], Վիներ-Նոյշտադտ, Շտիրիա, Սրբազան Հռոմեական կայսրություն - հունվարի 12, 1519[2][3][4], Վելս, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն), կայսր 1493 թվականից, ավստրիացի էրցհերցոգ։ Հաբսբուրգների դինաստիայից։ Ֆրիդրիխ III-ի որդին և ժառանգորդը։
Արագ փաստեր Ծնվել է՝, Ծննդավայր ...
Մաքսիմիլիան I | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | մարտի 22, 1459[1] |
Ծննդավայր | Վիներ-Նոյշտադտ, Շտիրիա, Սրբազան Հռոմեական կայսրություն |
Մահացել է՝ | հունվարի 12, 1519[2][3][4] (59 տարեկան) |
Վախճանի վայր | Վելս, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն |
St. George's Cathedral, Wiener Neustadt և Վիներ-Նոյշտադտ | |
Երկիր | ![]() |
Տոհմ | Հաբսբուրգներ |
կառավարիչ | |
Հայր | Ֆրիդրիխ III[5] |
Մայր | Eleanor of Portugal, Holy Roman Empress?[5] |
Երեխաներ | Ֆիլիպ I[5], Մարգարեթ Ավստրիացի, George of Austria?, Leopoldo de Austria?, Barbara Disquis?, Cornelius of Austria?, Barbara von Rottal? և Ֆրանց ֆոն Հաբսբուրգ[4] |
Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Պարգևներ | |
Առողջական վիճակ | Habsburger Unterlippe? |
Ստորագրություն | ![]() |
Փակել
Մարիա Բուրգունդացու հետ ամուսնությամբ (1477-ին) ձեռք է բերել Նիդերլանդներն ու Ֆրանշ-Կոնտեն։ Մաքսիմիլիան I-ը սկսել է Հաբսբուրգների ավստրիական տիրույթների իրական միավորումը, նրանց կենտրոնացված կառավարումը։ Պարտվելով շվեյցարացիների դեմ, այսպես կոչված, Շվաբյան պատերազմում (1499), Մաքսիմիլիան I-ը ստիպված էր ճանաչել Շվեյցարիայի վերջնական անջատումը կայսրությունից։ Նրա օրոք դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել ռուսական պետության հետ։