Վիներ Նոյշտադտ (Ավստրիա)
քաղաք Ավստրիայում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Ավստրիայում From Wikipedia, the free encyclopedia
Վիներ Նոյշտադտը (գերմ.՝ Wiener Neustadt, բավ․՝ Weana Neistod), հողային ենթակայության քաղաք Ավստրիայում` Ստորին Ավստրիա դաշնային հողում։ Ըստ 2005 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալների բնակչությունը կազմում է 39.652 մարդ։ Ունի 60,96 կմ² տարածք։ Վարչատարածքային համարը` 30 401։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Վիներ Նոյշտադտ | |||||
գերմ.՝ Wiener Neustadt[1] | |||||
| |||||
Երկիր | Ավստրիա | ||||
Համայնք | Ստորին Ավստրիա | ||||
Հիմնադրված է | 1194 թ. | ||||
Մակերես | 60,94 կմ² | ||||
ԲԾՄ | 265 մետր | ||||
Բնակչություն | ▲44 820 մարդ (հունվարի 1, 2018)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1, UTC+2 և Կենտրոնական եվրոպական ժամանակ | ||||
Հեռախոսային կոդ | 2622[3][4] | ||||
Փոստային դասիչ | 2700[5] | ||||
Ավտոմոբիլային կոդ | WN | ||||
Պաշտոնական կայք | wiener-neustadt.at | ||||
| |||||
Ավստրիական պատմության մեջ Վիներ Նոյշտադտը խաղացել է կարևոր դեր[6]։ Հիմնադրվել է 1190 թվականին Լեոպոլդ VI-ի կողմից։ Քաղաքը շատ տիրակալների նստավայրն է եղել։ Այստեղ են ծնվել Ֆրիդրիխ III և Մաքսիմիլիան I կայսրերը։ Վերջինը թաղված է քաղաքում գտնվող եկեղեցում։ Թուրքերի հետ պատերազմի ժամանակ քաղաքին սպառնում էր թշնամու մեծ բազմությունը[7]։ Քաղաքը վերապրել է 1529 և 1683 թվականների պաշարումները։ Կործանիչ հրդեհներից բացի, Վիներ Նոյշտադտն իր գոյության ամբողջ ընթացքում նաև դիմակայել է երկրաշարժերին։ Քաղաքի համար ճակատագրական էր 1768 թվականի երկրաշարժը։ 1834 թվականի խոշոր հրդեհից հետո Վիներ Նոյշտադտը վերակառուցվել է, քաղաքի հին պարիսպներն ու պատերը թաղվել են, սակայն պահպանվել են մի քանի պատմամշակութային շինություններ, օրինակ՝ հին դքսական (ապա` կայսերական) ամրոցը, որտեղ 1752 թվականից գործել է Մարիա Թերեզայի հիմնած Ռազմական ակադեմիան։
2010 թվականի տվյալներով քաղաքապետը Բերնհարդ Մյուլերն է (ԱՍԴԿ)։ Համայնքի խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) բաղկացած է 40 տեղից.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.