Մաքս «Մաքսիմ» Կուշչինսկի (լեհ.՝ Max Hans Kuczynski, փետրվարի 2, 1890(1890-02-02)[1], Բեռլին, Գերմանական կայսրություն - նոյեմբերի 26, 1967(1967-11-26), Լիմա, Պերու), լեհ, գերմանացի և պերուացի բժիշկ[2]։

Արագ փաստեր Մաքս Կուշչինսկի, Ծնվել է ...
Մաքս Կուշչինսկի
Thumb
Ծնվել էփետրվարի 2, 1890(1890-02-02)[1]
ԾննդավայրԲեռլին, Գերմանական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 26, 1967(1967-11-26) (77 տարեկան)
Մահվան վայրԼիմա, Պերու
Քաղաքացիություն Գերմանական կայսրություն և  Պերու
Դավանանքհուդայականություն
ԿրթությունHU Berlin և Ռոստոկի համալսարան
Մասնագիտությունմարդաբան, բժիշկ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրHU Berlin և Սան Մարկոս համալսարան
ԶավակներՊեդրո Պաբլո Կուչինսկի
Փակել

Կենսագրություն

Մաքս Կուշչինսկին ծնվել է Պոզնանի մոտակայքում, (այն ժամանակ` Գերմանական կայսրության Պոզնան նահանգ)։ Ծնողները՝ Էմմա և Լուիս Կուշչինսկիները, հրեա էին[3]։ Նրա ծնվելուց կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվել է Բեռլին։ Նա Ռոսթոքի համալսարանում սովորել է բժշկություն և բնագիտություն։ 1913 թվականին ստացել է փիլիսոփայության, իսկ 1919 թվականին՝ բժշկի դիպլոմ[4]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է գերմանական բանակում և մասնակցել Բալկանյան արշավանքին։ 1924 թվականին նա ստացել է պրոֆեսորի աստիճան։ Նացիստների` իշխանության գալուց հետո նա փախել է Պերու[5]։ 1924-1926 թվականներին մարդաբանության հետազոտություններ է անցկացրել Կենտրոնական Ասիայում, իսկ ավելի ուշ՝ 1938-1948 թվականներին[6][7][8], Անդերում։

Կուշչինսկին մահացել է Լիմայում։

Նրա որդին՝ Պեդրո Պաբլո Կուշչինսկին, որը ծնվել է 1938 թվականին Լիմայում, 2005-ից 2006 թվականներին եղել է վարչապետ։ Մեկ տասնամյակ անց, 2016 թվականի հունիսին, հաղթելով ընտրությունների երկրորդ փուլը, նա դարձել է նախագահ։ Նրա ամերիկացի թոռնուհին՝ Ալեքս Կուշչինսկին, գրող և լրագրող է։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.