![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a4/%25C2%25AB%25D5%258D%25D6%2587%25D5%25A1%25D5%25B6%25C2%25BB_%25D5%25A1%25D5%25A6%25D5%25A3%25D5%25A1%25D5%25B5%25D5%25AB%25D5%25B6_%25D5%25BA%25D5%25A1%25D6%2580%25D5%25AF_5.jpg/640px-%25C2%25AB%25D5%258D%25D6%2587%25D5%25A1%25D5%25B6%25C2%25BB_%25D5%25A1%25D5%25A6%25D5%25A3%25D5%25A1%25D5%25B5%25D5%25AB%25D5%25B6_%25D5%25BA%25D5%25A1%25D6%2580%25D5%25AF_5.jpg&w=640&q=50)
Մաքենիս
գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում / From Wikipedia, the free encyclopedia
Մաքենիս, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։
Արագ փաստեր Գյուղ, Երկիր ...
Գյուղ | |||
---|---|---|---|
Մաքենիս | |||
![]() Գյուղի եկեղեցու բակում | |||
Երկիր | ![]() | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզԳեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Վարդենիս համայնք[1] | ||
Այլ անվանումներ | Կզլվանք | ||
Մակերես | 17 կմ² | ||
ԲԾՄ | 2200 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▼405 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
| |||
Փակել
Գտնվում է Վարդենիս քաղաքից մոտ 7 կմ հարավ-արևմուտք, Կարճաղբյուր գետի աջ ափին, ծովի մակարդակից մոտ 2200 մ բարձրության վրա։
Նախկինում Ղզըլվանք անվան տակ ընդգրկված է եղել Ցարական Ռուսաստանի Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում[3]։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ 1940 թ. հուլիսի 24-ին վերանվանվել է Չիչակլի, իսկ 1978 թ. հունվարի 25-ին` Մաքենիս։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։