Մացուո Բասյո
From Wikipedia, the free encyclopedia
Մացուո Բասյո (松尾 芭蕉, 1644[2][3][4][…], Bashō's birth house, Iga Province, Tokugawa shogunate - նոյեմբերի 28, 1694(1694-11-28)[5][6], , Settsu Province, Tokugawa shogunate), ծնված 松尾 金作, առաջ Մացուո Չումյոն Մյունֆյուսա (松尾 忠右衛門 宗房)[7][8], Էդո դարաշրջանի ամենահայտնի բանաստեղծը Ճապոնիայում։ Իր կենդանության օրոք Բասյոն հանրաճանաչ էր դարձել հաիկակի նո ռենգա կառուցվածքով գրած ստեղծագործություններով։ Այսօր, դարերով մակնաբանվելուց հետո, նա համարվում է հաիկուի (նախկինում՝ ’’հոկկու’’) լավագույն վարպետը։ Մացուոյի պոեզիան համաշխարհային ճանաչում ունի։ Ճապոնիայում նրա բանաստեղծություններից շատերը վերարտադրվում են հուշարձանների վրա կամ այլ ազգային կայքերում։ Թեև Բասյոն Արևմուտքում հայտնի է որպես հոկկուի վարպետ, նա ինքը կարծում էր, որ իր գործը կայանում էր ռենկուով զբաղվելով և այդ արվեստը առաջ տանելով:
![]() |
Իմ հետևորդներից շատերը կարող են հոկկու գրել այնքան լավ, ինչպես ես եմ կարողանում։ Հաիկայի բանաստեղծական տներ կապելով է, որ ես ցույց եմ տալիս, թե ես իրականում ով եմ[9]։ | ![]() |
![]() | |
Ծննդյան անուն | ճապ.՝ 金作 |
Ծնվել է | 1644[2][3][4][…] |
Ծննդավայր | Bashō's birth house, Iga Province, Tokugawa shogunate |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1694(1694-11-28)[5][6] |
Վախճանի վայր | , Settsu Province, Tokugawa shogunate |
Գերեզման | Gichū-ji |
Գրական անուն | 甚七郎, 甚四郎 և 俳聖 |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ճապոներեն |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Ժանրեր | haikai? |
Գրական ուղղություններ | Shōfū haikai? |
Ուշագրավ աշխատանքներ | Oku no Hosomichi?, The Seashell Game? և Nozarashi Kikō? |
Աշխատավայր | Sengin? |
Մացուո Բասյո Վիքիդարանում | |
![]() |
Բասյոն ծանոթ էր պոեզիայի հետ վաղ հասակից և Էդոյի (ժամանակակից Տոկիո) մտավորական ասպարեզ մտնելուն պես արագ ճանաչում ձեռք բերեց Ճապոնիայով մեկ։ Նա իր ապրուստը վաստակում էր ուսուցչությամբ զբաղվելով, սակայն շուտով որոշեց մերժել գրական շրջանակների սոցիալական և քաղաքային կյանքը և շրջել երկրով մեկ՝ արևելք, արևմուտք, ապա դեպի հյուսիս՝ ստեղծագործական ներշնչանք որոնելու։ Նրա բանաստեղծությունները ոգեշնչված են շրջապատող աշխարհի իր անմիջական ըմբռնումով և իրենց մեջ հաճախ ներառում են որևէ դրվագի հետ կապված զգացողություններ՝ ընդամենը մի քանի պարզ տարրերի միջոցով։