Մարմնի ավելորդ քաշ
From Wikipedia, the free encyclopedia
Մարմնի ավելորդ քաշ՝ օրգանիզմի վիճակ է, որն ունի ճարպային հյուսավածքի զանգված, որը գերազանցում է առողջ մարմնի համար ընդունված սահմանը։ Այս վիճակաը հատկապես տարածված է այն վայրերում որտեղ, մարդկանց հասանելի է առատ սնունդը և միևնույն ժամանակ այն մարդկանց, որոնք վարում են նստակյաց կենսակերպ։ Սովորաբար մարմնի ավելորդ քաշ տերմինը վերաբերվում է, երբ մարդու մարմնի զանգվածը տատանվում է 25-30 միջակայքում (իսկ 30-ից բարձր BMI-ի դեպքում ախտորոշվում է գիրություն), չնայած որոշ համատեքստերում տերմինը կարող է մի փոքր այլ իմաստ ունենալ։
Պատմականորեն բժշկության և առօրյա կյանքում տարածված է դարձել «ավելորդ քաշ» տերմինը։ Բայց քաշը և զանգվածը տարբեր հասկացություններ են, հետևաբար չափագիտական կազմակերպությունները կոչ են անում բոլոր դեպքերում, երբ խոսքը վերաբերում է օբյեկտի զանգվածին, օգտագործել «զանգված» տերմինը[1][2]։
2003 թվականին ԱՀԿ-ն հայտնել է, որ ավելորդ քաշի խնդիրը համաշխարհային մասշտաբների է հասել։ Երկրի վրա ավելի քան մեկ միլիարդ մարդու մոտ ավելացել է մարմնի քաշը կամ ճարպակալումը[3]։ 2016 թվականին աշխարհում նման մարդիկ մոտավորապես 2 միլիարդ էին, ինչը կազմում էր չափահաս բնակչության 39%-ը[4]։ Ըստ մեկ այլ տվյալի՝ 2-միլիարդանոց ցուցանիշը գերազանցել է արդեն 2013 թվականից առաջ[5]։ Խնդիրը վերաբերում էր բոլոր տարիքային խմբերին, երեխաներից մինչև ծերեր։
Առողջ մարմնին անհրաժեշտ է փոքր քանակությամբ ճարպային հյուսվածք՝ էնդոկրին համակարգի ճիշտ գործունեության համար, վերարտադրողական և իմունային համակարգերի, ներքին օրգանների ջերմամեկուսացման, և ցնցումներից պաշտպանելու համար, որպես նյութ բջջային կառուցվածքներ ստեղծելու և երկար ժամանակ էներգիա պահելու համար։ Այնուամենայնիվ, որոշ սահմանից այն կողմ ճարպի կուտակումն ունի բացասական հետևանքներ, այն նվազեցնում է մարմնի շարժունակությունը և ճկունությունը, ազդում է արտաքին տեսքի վրա, խախտվում է նյութափոխանակությունը, նախադրյալներ է ստեղծում հիվանդությունների առաջացման և զարգացման համար։