From Wikipedia, the free encyclopedia
Մարիո Միննիտի (դեկտեմբերի 8, 1577, Սիրակուզա, Սիցիլիայի թագավորություն[1] - նոյեմբերի 22, 1640[2][3], Սիրակուզա, Սիցիլիայի թագավորություն[1]), իտալացի նկարիչ։ Առավել հայտնի է եղել Սիցիլիայում 1606 թվականին։
Մարիո Միննիտի | |
---|---|
Միննիտին Կարավաջոյի՝ «Մրգի զամբյուղով տղան» կտավում | |
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1577 |
Ծննդավայր | Սիրակուզա, Սիցիլիայի թագավորություն[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 22, 1640[2][3] (62 տարեկան) |
Մահվան վայր | Սիրակուզա, Սիցիլիայի թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Իտալիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Mario Minniti Վիքիպահեստում |
Ծնվել է Սիցիլիայի Սիրակուզա քաղաքում։ 1593 թվականին տեղափոխվել է Հռոմ, որտեղ ծանոթացել է բարոկկո ոճի նկարիչ Կարավաջոյի (1571–1610)[4] հետ և որպես բնորդ հանդես եկել նրա մի շարք նկարներում։ Նրան մեծ համբավ բերեցին Կարավաջոյի այնպիսի գործեր, ինչպիսիք են՝ Մրգերի զամբյուղով տղան, Բախտագուշակը, Երաժիշտներ, Բաքոս, Վինահարը, Մատթեոս առաքյալի հրավերը և Սուրբ Մատթեոսի նահատակությունը կտավները։
Նրա ենթադրական ամուսնությունից հետո, 1600 թվականին Մարիոն այլևս չէր բնորդում, բայց կենսագիրների կարծիքով, նա Կարավաջոյի հետ միասին կարող էր մասնակից լինել մի փողոցային ծեծկռտուքի, որի ժամանակ մահացել է Ռանուչիո Տոմասսոնին։ Մեղադրանքից խուսափելով, նա հեռացել է Սիցիլիա, որտեղ նրան ներում է շնորհվել։ Հայտնի է նաև, որ նա ապաստան է տվել Կարավաջոյին վերջինիս Սիցիլիայում գտնվելու 1608–1609 թվականներին։ Սիցիլիայում նա մեծ հաջողություններ ունեցավ և համալրել տեղի հայտնի գործարարների շարքերը։ Նա Սիցիլիայում օգտագործեց Կարավաջոյից ստացած բոլոր հմտությունները, մասնավորապես՝ դրամատիկ լուսաստվերի օգտագործումը և առավելագույն դրամատիկ ինտենսիվության պահին նկարագրված տեսարանների պատկերումը, բայց նրա աշխատանքը (ավելի ճիշտ, նրա արտադրամասի արտադրանքը) քննադատվել է «գերհստակեցված մոտիվների» և «մաքուր կրոնական կտավների» համար[5]։ Այնուամենայնիվ, նա մեծ ճանաչում է ունենում Սիցիլիայում, իսկ նրա կտավները մեծ ազդեցություն են ունցել կղզու արվեստի զարգացման պատմության մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.