Մարիշկա Հարգիթեյ
ամերիկացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Մարիշկա Հարգիթեյ (անգլ.՝ Mariska Magdolna Hargitay, հունվարի 23, 1964(1964-01-23)[1], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և պրոդյուսեր։ Հանդիսանում է 1950-ականների լեգենդար դերասանուհի Ջեյն Մենսֆիլդի և բոդիբիլդեր Միկի Հարգիթեյի դուստրը։ 1982 թվականին հաղթել է «Միսս Բևեռլի Հիլզ» գեղեցկության մրցույթում։ Միաժամանակ շարունակել է սովորել դերասանական վարպետություն և 1985 թվականին առաջնաելույթ է ունեցել «Գոբլիններ» ֆիլմում։ Այնուհետև նկարահանվել է կինոյի և հեռուստատեսության մի շարք նախագծերում։
Մարիշկա Հարգիթեյ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1964(1964-01-23)[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | UCLA թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դպրոց, The Groundlings?, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Marymount High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | կաթոլիկություն |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ Միկի Հարգիթեյ, մայր՝ Ջեյն Մենսֆիլդ |
Ամուսին(ներ) | Փիթեր Հերման |
Երեխա(ներ) | August Miklos Friedrich Hermann? և Andrew Nicolas Hargitay Hermann? |
Պարգևներ և մրցանակներ | |
1999 թվականին Հարգիթեյը «Կարգ ու կանոն։ Հատուկ կորպուս» հեռուստատեսային դրամայում ստացել է դետեկտիվ Օլիվիա Բենսոնի գլխավոր դերը, որը հետաքննում է սեռական հողի վրա կատարված հանցագործությունները։ Այդ դերը նրան բերել է քննադատների համակրանք և բազաթիվ պարգևներ ու անվանակարգեր, այդ թվում՝ 2005 թվականին «Ոսկե գլոբուս» և 2006 թվականին «Էմմի» մրցանակների հաղթանակներ։ 2004 թվականին հիմնադրել է «Joyful Heart Foundation» կազմակերպությունը, որն օգնություն է ցուցաբերել սեռական բռնության ենթարկված կանանց։
Հարգիթեյը 2007 թվականից հեռուստատեսային դրամայում ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է, որը մեկ դրվագի համար 375-385 հազար դոլար աշխատավարձ է ստանում[2][3]։ 2010 թվականին Forbes-ի վարկածով ընդգրկվել է «Հարյուր ամենահարուստ և ամենաազդեցիկ մարդկանց» ցուցակում՝ տարեկան ավելի քան 10 միլիոն դոլար եկամուտով[4]։ 2012 թվականից նրա հոնորարը սերիալի մեկ դրվագի համար կազմել է ռեկորդային 500,000 դոլար[5]։ 2013 թվականին Հոլիվուդյան փառքի ծառուղում Հարգիթեյն արժանացել է սեփական աստղին[6][7]։