From Wikipedia, the free encyclopedia
Վերա Ջեյն Մենսֆիլդ (անգլ.՝ Vera Jayne Mansfield, մինչև ամուսնությունը՝ Պալմեր (անգլ.՝ Palmer), ապրիլի 19, 1933[1][2][3][…], Բրին Մար, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 29, 1967[1][2][3][…], Slidell, Սենտ Թամանի շրջան, Լուիզիանա, ԱՄՆ), ամերիկացի կինոդերասանուհի, որը հաջողության է հասել ինչպես Բրոդվեյում, այնպես էլ՝ Հոլիվուդում։ Մենսֆիլդը, բազմիցս հայտնվելով Փլեյբոյ ամսագրի էջերում, Մերիլին Մոնրոյի հետ հավասարապես եղել է 1950-ական թվականների սեքս խորհրդանիշներից մեկը[6][7]։
Ջեյն Մենսֆիլդ անգլ.՝ Jayne Mansfield | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 19, 1933[1][2][3][…] |
Ծննդավայր | Բրին Մար, Մոնտգոմերի շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 29, 1967[1][2][3][…] (34 տարեկան) |
Մահվան վայր | Slidell, Սենտ Թամանի շրջան, Լուիզիանա, ԱՄՆ |
Գերեզման | Fairview Cemetery |
Կրթություն | Օսթինի տեխասյան համալսարան, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան, Հարավային մեթոդիստական համալսարան և Highland Park High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, Փլեյբոյի փլեյմեյթ, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և երգչուհի |
Ժանրեր | Քանթրի |
Ծնողներ | հայր՝ Herbert William Palmer?[4], մայր՝ Vera Jeffrey Palmer Peers? |
Ամուսին(ներ) | Միկի Հարգիթեյ և Matt Cimber? |
Երեխա(ներ) | Մարիշկա Հարգիթեյ, Jayne Marie Mansfield? և Zoltan Hargitay? |
Պարգևներ և մրցանակներ | |
jaynemansfield.com | |
Ջեյնն իր դերասանական գործունեության ժամանակ արժանացել է «Թատերական համաշխարհային մրցանակի», ինչպես նաև` «Ոսկե գլոբուս» և «Ոսկե դափնի» մրցանակների։ Հոլիվուդում Մենսֆիլդը հայտնվել է մի քանի հայտնի ֆիլմերում, որտեղ մարմնավորել է շքեղ կազմվածքով սեքսուալ շիկահերի կերպարը։ Այնուամենայնիվ, նրա գործունեությունը կարճատև է եղել և 1960-ական թվականներին մելոդրամաներում և կատակերգություններում խաղացել է պակաս կարևոր դերեր։ Չնայած դրան՝ նա նախկինի պես հայտնի աստղ էր, շարունակում էր մեծ բազմություն հավաքել՝ հաջողությամբ ելույթ ունենալով գիշերային ակումբներում ու ռեստորաններում և Միացյալ Նահանգների սահմաններից դուրս արվող բացառիկ շրջագայությունների ժամանակ։
Ջեյն Մենսֆիլդն ամուսնացել է երեք անգամ, ունեցել հինգ երեխա։ Երկրորդ ամուսնուց՝ բոդիբիլդեր Միքի Հարգիթեյից ունեցել է երեք երեխա՝ Միկլոշը, Զոլտանը և Մարիշկա Հարգիթեյը։
Մենսֆիլդը մահացել է ավտովթարից, 34 տարեկանում։ 1967 թվականի հունիսի 28-ին Բիլոքսիում (Միսիսիպի) կայացած երեկոյան ելույթից հետո Մենսֆիլդը, նրա սիրեցյալ Սեմ Բրոդին, անձնական վարորդ Ռոնի Հարիսոնը և նրա երեք երեխաները մեկնել են Նոր Օռլեան, որտեղ դերասանուհին պետք է առավոտյան հարցազրույց ունենար։ Հունիսի 29-ին՝ ժամը 2։25-ի սահմաններում, նրանց մեքենան բախվել է ավտոգնացքին և թռել դրա տակով։ Առջևի նստատեղին նստած երեք մեծահասակները մահացել են միանգամից, մինչդեռ մեքենայի հետևի նստատեղերում գտնվող երեխաները միայն աննշան վնասվածքներ են ստացել։ Քաղաքային լեգենդ դարձած լուրեր են պտտվել, ըստ որի՝ այդ վթարից Մենսֆիլդի գլուխը պոկվել է։
1980 թվականին թողարկվել է «Ջեյն Մենսֆիլդի պատմությունը» կենսագրական ֆիլմը, որտեղ դերասանուհու դերը կատարել է Լոնի Անդերսոնը։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1954 | ֆ | «Կանացի ուիքենդ» | Female Jungle | Քենդի Փրայս |
1955 | ֆ | Hell on Frisco Bay | ||
1955 | ֆ | Փիթ Քելլիի բլյուզը | Pete Kelly's Blues | Ծխախոտներով աղջիկ |
1955 | ֆ | «Անօրինականություն» | Illegal | Էնջել Օ՛Հարա |
1956 | ֆ | «Այս աղջիկը չի կարող այլ կերպ» | The Girl Can't Help It | Jerri Jordan |
1957 | ֆ | «Կողոպտիչը» | The Burglar | Գլեդեն |
1957 | ֆ | «Ճանապարհը կորցրած ավտոբուսը» | The Wayward Bus | Կամիլա Օուքս |
1957 | ֆ | «Արդյո՞ք Ռոք Հանթերի հաջողությունը վատ ազդեցություն կունենա» | Will Success Spoil Rock Hunter? | Ռիտա Մեռլով |
1957 | ֆ | «Համբուրիր նրանց իմ փոխարեն» | Kiss Them for Me | Էլիս Կրատցներ |
1958 | ֆ | The Sheriff of Fractured Jaw | Քեթ | |
1960 | ֆ | «Հերակլեսի սիրային սխրագործություններ» / «Հերակլեսի սխրագործությունները։ Հիդրայի թույնը» |
Amori di Ercole, Gli | Դեյանիրա/Իպոլիտա |
1960 | ֆ | «Մարտահրավերը» | The Challenge | Բիլլի |
1961 | ֆ | «Չափազանց կրակոտ է գրավելու համար» | Too Hot to Handle | Midnight Franklin |
1961 | ֆ | «Ջորջ Ռաֆթի պատմությունը» | The George Raft Story | Lisa Lang |
1962 | ֆ | «Դա տեղի է ունեցել Աթենքում» | It Happened in Athens | Eleni Costa |
1962 | ֆ | «Հունիսի 23» | Lykke og krone | կամեո |
1959-1963 | ս | «Ռեդ Սքելթոնի շոուն» | Red Skelton Show, The | |
1962 -1965 | ս | «Ալֆրեդ Հիչքոկի ժամացույցը» | Alfred Hitchcock Hour, The | |
1963 | ֆ | Heimweh nach St. Pauli | Evelyne | |
1963 | ֆ | «Խոստումնե՜ր, խոստումնե՜ր» | Promises! Promises! / Promise Her Anything | Sandy Brooks |
1963 | ֆ | «Բյորքի արդարադատությունը» | Burke's Law | |
1964 | ֆ | «Մեկը ուտում է մյուսին» | Dog Eat Dog | Darlene/ Mrs. Smithopolis |
1964 | ֆ | «Պարզունակ սեր» | L'Amore Primitivo | դոկտոր Ջեյն |
1964 | ֆ | «Տագնապային կոճակ» | Panic Button | Անժելա |
1964 | ֆ | «Տղամարդկանց պիկնիկ» | Herrenpartie | |
1966 | ֆ | The Las Vegas Hillbillys | Tawny | |
1966 | ֆ | «Գեր լրտեսը» | The Fat Spy | Junior Wellington |
1967 | ֆ | «Ամուսնացած տղամարդկանց ղեկավարություն» | A Guide for the Married Man | տեխնիկական խորհրդական |
1967 | ֆ | Spree (վավերագրական) | ||
1967 | ֆ | «Հոլիվուդի աշխարհ» (վավերագրական) | Mondo Hollywood | |
1968 | ֆ | «Կահավորված բնակարան» | Single Room Furnished | Johnnie/ Mae/ Eileen |
1968 | ֆ | «Ջեյն Մենսֆիլդի վայրի, վայրի աշխարհը» (վավերագրական) | The Wild, Wild World of Jayne Mansfield |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.