From Wikipedia, the free encyclopedia
Էլիզաբեթ Մարիա Տոլչիֆ (անգլ.՝ Elizabeth Marie Tallchief, հունվարի 24, 1925[1][2][3][…], Fairfax, Օսեյջ, Օկլահոմա, ԱՄՆ[4] - ապրիլի 11, 2013[1][2][5][…], Չիկագո[6]), այսպես կոչված «հինգ լուսիններից» մեկը, ամերիկացի առաջին պրիմա-բալետի պարուհին[9], հնդկացիների ներկայացուցիչ առաջին բալետի պարուհին[10]։ Համարվում է, որ նա հեղափոխություն է կատարել բալետում[11][12][13][14]։
Մարիա Տոլչիֆ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Fairfax, Օսեյջ, Օկլահոմա, ԱՄՆ[4] |
Մահացել է | ապրիլի 11, 2013[1][2][5][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Չիկագո[6] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | Osage Nation? |
Կրթություն | School of American Ballet? և Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | բալետի պարող |
Ամուսին | Ջորջ Բալանչին, Elmourza Natirboff?[7] և Henry Paschen Jr.?[7] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Elise Paschen? |
Maria Tallchief Վիքիպահեստում |
Բալետի պարուհու ավագ քույրը՝ Մարջորի Տոլչիֆը, Ջորջ Բալանչինի երրորդ կինն է։
Նրա հայրը (Ալեքսանդր Ջոզեֆ Տոլչիֆ) եղել է օսեյջիների առաջնորդը, իսկ մոր (Ռութ Պորտեր) նախնիները եղել են շոտլանդացիներ և իռլանդացիներ[15][16]. Ազգանունը թարգմանաբար նշանակում է «բարձրաստիճան առաջնորդ»[17]։ Հարազատներն ու ընկերները նրան անվանել են «Բեթթի Մերի» (Betty Marie)։ Ծնողները ծանոթացել են, երբ Մարիայի մայրն այցելել է իր քրոջը, որն աշխատում էր որպես տնտեսուհի Ալեքսանդր Ջոզեֆի մոր մոտ[15]։
Տոլչիֆը պարել է փոքրուց. արդեն երեք տարեկանում նա պարի պարապմունքների է գնացել։ Երբ դարձել է ութ տարեկան, ընտանիքը տեղափոխվել է Կալիֆորնիա՝ Լոս Անջելես, որտեղ քույրերն ավելի մեծ հնարավորություններ են ունեցել պարով զբաղվելու համար։ 17 տարեկանում նա վարձահրավերի փնտրտուքով տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ գործատուների պնդմամբ վերցրել է «Մարիա Տոլչիֆ» (Maria Tallchief) կեղծանունը։ Հինգ տարվա ընթացքում պարել է «Մոնտե Կառլոյի Ռուսական բալետ» ընկերությունում (1942-1947)[18], որտեղ ծանոթացել և ամուսնացել է Ջորջ Բալանչինի հետ։ Երբ Բալանչինը դարձել է սեփական թատերախմբի բալետմայստերը, Տոլչիֆը դարձել է հիմնական մենակատարներից մեկը[19]։ 1956 թվականին՝ Բալանչինի հետ ամուսնալուծությունից անմիջապես հետո, Տոլչիֆը լքել է թատերախումբը։
Տոլչիֆի կրքոտ պարելաոճը հաջողությամբ զուգակցվել է Բալանչինի վիրտուոզ խորեոգրաֆիայի հետ՝ լի տեխնիկական բարդություններով։ Բալետի պարուհուն ճանաչում է բերել «L'Oiseau de feu» բալետի գլխավոր պարտիան (1949 թվական)։ Հաջող է եղել նաև Դրաժե փերու պարտիան «Մարդուկ-Ջարդուկը» բալետում։ Նա շրջագայել է ամբողջ աշխարհով՝ դառնալով առաջին ԱՄՆ քաղաքացին, որը ելույթ է ունեցել Ռուսաստանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում։ Պարբերաբար ելույթ է ունեցել ամերիկյան հեռուստատեսությամբ։ Կատարողական կարիերան ավարտելուց հետո 1966 թվականին Մարիա Տոլչիֆն ակտիվ մասնակցություն է ունեցել Չիկագոյի բալետի զարգացման գործում։ 1974 թվականին նա հիմնել է Չիկագոյի քաղաքային բալետի թատերախումբը, որը ի սկզբանե գործել է Լիրիկական օպերայի կազմում, իսկ ավելի ուշ՝ 1981 թվականին, դարձել ինքնուրույն խումբ։
Օկլահոմայում տեղադրված են բալետի պարուհու մի քանի արձաններ։ Նա դարձել է Կանանց փառքի ամերիկյան ազգային սրահի անդամ և արժանացել Ազգային մեդալի՝ արվեստում ունեցած ներդրման համար։ 1996 թվականին Տոլչիֆն արժանացել է Քենեդի կենտրոնի մրցանակին։ Նրա կյանքը դարձել է մի քանի վավերագրական ֆիլմերի և կենսագրությունների առարկա։
1942 թվականին ավարտել է Բևեռլի Հիլզի միջնակարգ դպրոցը։ 17 տարեկանում գնացել է Նյու Յորք և սկսել է ելույթ ունենալ Սերժա Ջենհեմայի թատերախմբում[20][21]։ Առաջին անգամ հանդես է եկել «Փարիզյան ուրախություն» բալետում[22]։
Մոնտե Կառլոյի ռուսական բալետում աշխատելու առաջին երկու ամսվա ընթացքում հանդես է եկել յոթ տարբեր բալետներում։
1944 թվականի գարնանը Մոնտե Կառլոյի ռուսական բալետը վարձել է հայտնի բալետմեյստեր Ջորջ Բալանչինին նոր ներկայացման՝ «Նորվեգիայի երգը» աշխատանքի համար։ Այդ քայլը դարձել է շրջադարձային Տոլչիֆի և Բալինչինայի կարիերաներում[22]։
Բալինչինը վերջինիս ներգրավվել է կարևոր դերերում։ «Danses Concertantes»-ում նա եղել է ջազային պա-դե-տրուայի մի մասը, «Bourgeois Gentilhomme»-ում ունեցել է պա-դե-դե Յուրեք Լազովսկիի հետ[22]։ 1946 թվականի օգոստոսի 16-ին Բալանչինը և Մարիան ամուսնացել են[21]։ Երբ Տոլչիֆի պայմանագրի ժամկետը լրացել է, նա միացել է Բալչինին, որն այդ ժամանակ Ֆրանսիայում էր որպես Փարիզյան օպերայի բալետի թատերախումբ հրավիրված խորեոգրաֆ։
1946 թվականին Բալանչինը բարերար Լինքոլն Կիրշտայնի հետ համատեղ հիմնել է բալետային միություն, որը եղել է ուղղակիորեն Նյու Յորք Սիթի բալետի նախատիպը։ Քանի որ Մոնտե Կառլոյի ռուսական բալետի հետ պայմանագրի ժամկետը լրանալուն մնացել էր վեց ամիս, նա խմբում մնացել է մինչև 1947 թվականը[22][23]։
Երբ ամուսինները վերադարձել են Միացյալ Նահանգներ, Մարիա Տոլֆիչը կարճ ժամանակում դարձել է 1948 թվականի հոկտեմբերին բացված Նյու Յորքի Սիթի բալետի առաջին աստղերից մեկը և առաջին պրիմա-բալետի պարուհին[24]։
(*) — դերի առաջին կատարող։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.