ռուս դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Անդրեևնա Միրոնովա (ռուս.՝ Мария Андреевна Миронова, մայիսի 28, 1973[1], Մոսկվա, ԽՍՀՄ), կինոյի և թատրոնի ռուս դերասանուհի։ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի (2006)։ Մի շարք թատերական ու կինոմրցանակների դափնեկիր։ Մոսկվայի հասարակական պալատի անդամ։ Արվեստի գործիչներին աջակցող «Արտիստ» բարեգործական հիմնադրամի նախագահ և համահիմնադիր[2]։ Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի դերասանուհի։
Մարիա Միրոնովա ռուս.՝ Мария Андреевна Миронова | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ակտիվ շրջան | 2000-այժմ |
Ծնողներ | հայր՝ Անդրեյ Միրոնով, մայր՝ Եկատերինա Գրադովա |
Ամուսին(ներ) | Ալեքսեյ Մակարով, Dmitri Klokov? և Igor Udalov? |
Երեխա(ներ) | Անդրեյ Միրոնով-Ուդալով |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարիա Միրոնովա՝ Վիքիպահեստ | |
Խորհրդային դերասաններ Անդրեյ Միրոնովի և Եկատերինա Գրադովայի դուստրն է։
Մարիա Միրոնովան ծնվել է 1973 թվականի մայիսի 28-ին[3][4][5][6] Մոսկվայում, դերասաններ Անդրեյ Միրոնովի ու Եկատերինա Գրադովայի ընտանիքում։ Կինոյում առաջին անգամ նկարահանվել է մանկության տարիներին՝ 1981 թվականին Ստանիսլավ Գովորուխինի «Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները» ֆիլմում կատարելով Բեքի Թետչերի դերը։ Մոսկվայի № 113 (ներկայում՝ № 1113) միջնակարգ դպրոցն ավարտելուց[7] հետո ընդունվել է Բորիս Շչուկինի անվան թատերական բարձրագույն ուսումնարան։ 1993 թվականին՝ որդու՝ Անդրեյի ծնունդից հետո տեղափոխվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ, որտեղ սովորել է Միխայիլ Գլուզսկու կուրսում։
Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1996 թվականին, հրավիրվել է խաղալու «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնում, սակայն ընտրել է «Լենկոմը»[8], որտեղ սկսել է աշխատել 1997 թվականին. խաղացել է «Խենթ օր, կամ Ֆիգարոյի ամուսնությունը» (Ֆանշետա), «Երկու կանայք» (Վերոչկա), «Միլիոնատերերի քաղաք», «Բարբարոսն ու հերետիկոսը», «Սանձահարողի սանձահարումը», «Տիկնոջ այցելությունը», «Տարտյուֆ», ինչպես նաև Անդրեյ Ժոլդակի «Ճայը», «Փեդրա», «Կարմեր» ներկայացումներում
Մարիա Միրոնովան նաև նկարահանվում է կինոյում։ Պավել Լունգինի «Հարսանիք» ֆիլմը, որում Մարիա Միրոնովան կատարել է կնոջ գլխավոր դերը, մասնակցել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին և արժանացել մրցանակի Լավագույն դերասանական կազմ անվանակարգում[9]։
Թատրոնից ու կինոյից բացի Մարիա Միրոնովան սատարում է մշակութա-հասարակական ու բարեգործական նախագծեր. 2008 թվականից նա Արվեստի գործիչներին աջակցող «Արտիստ» բարեգործական հիմնադրամի նախագահն է և համահիմնադիրը[10]։ 2008 թվականից ընդգրկված է «Территория» փառատոնի արտ-տնօրինության կազմում[11]։
Մոսկվայի հասարակական պալատի անդամ է (2013 թվականից)[12]։ 2013 թվականին Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների ժամանակ եղել է թեկնածու Սերգեյ Սոբյանինի վստահված անձը[13]։
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1981 | ֆ | Թոմ Սոյերի և Հեքլբերի Ֆինի արկածները | Приключения Тома Сойера и Гекльберри Финна | Բեքի Թետչեր |
2000 | ֆ | Ռուսական խռովություն | Русский бунт | Խառլովա |
2000 | ֆ | Հարսանիք | Свадьба | Տանյա Սիմակովա |
2002 | ֆ | Օլիգարխ | Олигарх | Մաշա |
2002 | ս | Սառցե դարաշրջան | Ледниковый период | Լյուբա |
2002 | ս | Գլխավոր դերեր | Главные роли | Իրինա Կոլոմիչեյկո |
2003 | ֆ | Հարբեցողության տեսություն | Теория запоя | «Ջրահարս» |
2003 | ֆ | Ձմեռ։ Գարուն | Зима. Весна | թեկնածու №9 |
2004 | ֆ | Ծանրոց Մարսից | Посылка с Марса | Նատայա Ստրելնիկովա |
2004 | ֆ | Գիշերային պահակախումբ | Ночной дозор | Իրինա |
2005 | ս | Կայսրության անկումը | Гибель империи | Լյալյա Սաբուրովա |
2005 | ֆ | Պետական խորհրդական | Статский советник | Ժյուլի |
2005 | ս | Մարտ տիեզերքի համար | Битва за космос | Նինա Կորոլյովա |
2006 | ֆ | Ցերեկային պահակախումբ | Дневной дозор | Իրինա |
2006 | ս | Ինը ամիս | Девять месяцев | Նաստյա |
2008 | ֆ | Պապը որպես նվեր | Дедушка в подарок | Սերաֆիմա |
2008 | ֆ | Ճոճանակ | Качели | Տանյա |
2008 | ֆ | Ոչ ոք, բացի մեզնից | Никто, кроме нас | Նատաշա |
2009 | ֆ | Մոսկվա, ես սիրում եմ քեզ | Москва, я люблю тебя! | Կորոլյովա |
2009 | ֆ | Դիպուկահար։ Վրեժխնդրության զենք | Снайпер: Оружие возмездия | Մաշա Գուսևա |
2009 | ֆ | Ցանկություն | Желание | Վերա |
2010 | ֆ | Մարդը Կապուցինոկ բուլվարից | Человек с бульвара Капуцинок | Մաշա |
2010 | ս | Ռոբինզոն | Робинзон | Զոյա Ռոբերտսոն |
2010 | ֆ | Կադենցիաներ | Каденции | Վալյա, թարգմանչուհի |
2011 | ս | Դավաճանություն | Измена | Նատաշա |
2011 | ֆ | Խեղկատակ Բալակիրև | Шут Балакирев | կայսրուհի Եկատերինա |
2012 | ֆ | Вождь разнокожих | մայր | |
2012 | ֆ | Մայոր Բարանովի անձնական գործը | Личное дело майора Баранова | Եկատերինա |
2012 | ֆ | Եռակի կյանք | Тройная жизнь | Լերա Բրուսինա |
2013 | ֆ | Երեք հրացանակիրներ | Три мушкетёра | թագուհի Աննա Ավստրիացի |
2013 | ֆ | Апофегей | Նադեժդա Պեչյորնիկովա | |
2013 | ս | Բվի ճիչ | Крик совы | Նինա Կավերինա |
2014 | ս | Որդի) | Сын | Նաստյա |
2014 | ս | Քննիչ Տիխոնովը | Следователь Тихонов | Մարգարիտա Պավլովնա Ուշակովա |
2015 | ս | Հայրենիք | Родина | Ելենա |
2016 | ֆ | Երկրաշարժ | Землетрясение | Աննա Բերեժնայա |
2016 | ս | Բժիշկ Ռիխտեր | Доктор Рихтер | փաստաբան, Ռիխտերի նախկին քաղաքացիական կինը |
2016 | ս | Садовое кольцо | Վերա Սմոլինա | |
2016 | ֆ | Սիրո մասին | О любви | Թամարա, Սերգեյ Անդրեևիչի կինը |
2017 | ֆ | Салют-7 | Նինա, Վլադիմիր Ֆեոդորովի կինը | |
2017 | ս | Բժիշկ Ռիխտեր | Доктор Рихтер | իրավաբան և Ռիխտեր Ստանիսլավի նախկին քաղաքացիական կինը |
2017 | ֆ | Որդին | Сын | Անաստասիա Կուուսինեն |
2019 | ֆ | Բարձր կապ | Громкая связь | Եվա |
2019 | ֆ | Միլիարդ | Миллиард | բանկի հաճախորդ |
2019 | ֆ | Ռոբո | Робо | ՆԱդյա |
2019 | ֆ | Ծառա | Холоп | Անաստասիա, հեռուստապրոդյուսեր |
2019 | ֆ | Դրախտից մի քայլ հեռու | В шаге от рая | Պոլինա |
2020 | ֆ | Հետադարձ կապ | Обратная связь | Եվա |
2020 | ֆ | Լրտեսական խաղեր | Игры шпионов | Վերա |
2021 | ֆ | Love | Օլգա | |
2021 | ֆ | Երկինք | Небо | Гелена Սոշնիկովա |
2021 | ս | Инсомния | Դինա | |
2022 | ֆ | Իմ հայրը ցեղապետ է | Мой папа — вождь | Զինա |
2022 | ս | Гид | Ժենյա | |
2022 | ֆ | Տիկնիկավար | Кукольник | մայր |
2022 | ֆ | Ծնող | Родитель | Կարինա |
2022 | ս | Վանք | Монастырь | Պատրիկեա |
2023 | ֆ | Ծառա 2 | Холоп 2 | Անաստասիա, հեռուստապրոդյուսեր |
Մարիա Միրոնովան նկարահանվել է Jacobs Monarch սուրճի գովազդում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.