Մարիա Կազարես
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Կազարես (ֆր.՝ Maria Casarès, իսկական ազգանունը՝ Կասարես Կիրոգա, նոյեմբերի 21, 1922[1][2][3][…], Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա[4] - նոյեմբերի 22, 1996[2][3][5][…], Ալլու[4]), ազգությամբ իսպանուհի ֆրանսիացի դերասանուհի։
Մարիա Կազարես | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1922[1][2][3][…] |
Ծննդավայր | Լա Կորունյա, Գալիսիա, Իսպանիայի թագավորություն, Իսպանիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 22, 1996[2][3][5][…] (74 տարեկան) |
Մահվան վայր | Ալլու[4] |
Գերեզման | Q110332997? |
Կրթություն | Փարիզի կոնսերվատորիա, Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Instituto-Escuela? |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Իսպանիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի |
Ընտրանի | Q123067377? |
Ծնողներ | հայր՝ Սանտիագի Կազարես Կիրոգա |
Ամուսին(ներ) | Անդրե Շլեսեր |
Համատեղ ապրող(ներ) | Ալբեր Քամյու[6][7][8], Ժերար Ֆիլիպ[9][10] և Ժան Սերվե[11] |
Պարգևներ և մրցանակներ | |
Մարիա Կազարեսը ծնվել է 1922 թվականին Լա-Կորունայում (Իսպանիա)։ Քաղաքական հայտնի գործիչ Սանտյագո Կազարես Քուրիոգայի դուստրն է։ 1936 թվականին ընտանյոք Ֆրանսիա ապաստանած Մարիան 1942 թվականին ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական արվեստի դասընթացը, հանդես եկել Փարիզի մի շարք թատրոններում։ 1952 թվականին խաղացել է Կոմեդի-Ֆրանսեզում, Աթենայում, ապա՝ Ժան Վիլարի Ազգային ժողովրդական թատրոնում, մասնավորապես Ժերար Ֆիլիպի ընկերակցությամբ։ Նկարահանվել է Ռոբերտ Բրեսոնի «Բուլոնյան անտառի տիկնայք» (1945), Ժան Կոկտոյի «Օրփեոս» (1949) և «Օրփեոսի կտակը» (1960): 1960 թվականից՝ «Աթենեյ» թատրոնի դերասանուհի։ Լավագույն դերերից են՝ Վիկտորիա (Ալբեր Քամյուի «Պաշարում»), Մարի Թյուդոր (Վ. Տյուգոյի «Մարի Թյուդոր»), Գրուշա («Կարամազով եղբայրներ», ըստ Դոստոևսկու), Մարի Թյուդոր (Վիկտոր Հյուգոյի «Մարի Թյուդոր»), Ֆեդրա (Ժան Ռասինի «Ֆեդրա»)։ 1945 թվականից նկարահանվել է կինոյում («Պարմի մենաստան», «Որփեոն»)։ 1982 թվականին 60-ամյա Կազարեսը գլխավոր դերակատարումով հանդես է եկել թատրոնում, խաղալով Դոստոևսկու «Դևեր» պիեսում։
Դերասանուհի Մարիա Կազարեսին անվանում էին «Էքզիստենցիալիզմի մուսա»։ Ալբեր Քամյուն իր օրագրերում խոստովանում էր, որ Մարիան իր կյանքի մեծագույն սերն է։ «Մենք երջանիկ էինք, սակայն այդ երջանկությունը թունավորվում էր մեր հպարտությամբ։ Հպարտ սերն օժտված է վեհությամբ, սակայն զուրկ է հուսալիությունից, որը կարող է պարգևել միայն անձնվեր սերը»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.