From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Գրոլմուսեց (գերմերեն տարբերակ՝ Մարիա Կարոլինա Էլիզաբետ Գրոլմուս, սորբերեն՝ Marja Grólmusec, գերմ.՝ Maria Karoline Elisabeth Grollmuß, ապրիլի 24, 1896, Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ - օգոստոսի 6, 1944, Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա), սորբ հասարակական գործիչ, լրագրող, հրապարակախոս, Գերմանիայում նացիստական ռեժիմի դեմ սոցիալիստական դիմադրության առաջնորդ։
Մարիա Գրոլմուսեց Upper Sorbian: Marja Grólmusec | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 24, 1896 |
Ծննդավայր | Լայպցիգ, Սաքսոնիայի թագավորություն, Գերմանական ռայխ |
Մահացել է | օգոստոսի 6, 1944 (48 տարեկան) |
Մահվան վայր | Ռավենսբրյուկ համակենտրոնացման ճամբար, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանական կայսրություն, Վայմարյան Հանրապետություն և Գերմանական ռայխ |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Մասնագիտություն | ուսուցչուհի, հրապարակախոս, լրագրող, քաղաքական գործիչ և Դիմադրության մարտիկ |
Ծնողներ | հայր՝ Յան Գրոլմուս |
Կուսակցություն | Գերմանիայի կոմունիստական կուսակցություն, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն, Գերմանիայի կոմունիստական կուսակցություն (ընդդիմություն) և Գերմանիայի սոցիալիստական բանվորական կուսակցություն |
Անդամություն | Մատիցա սերբական |
Marja Grólmusec Վիքիպահեստում |
Մարիա Գրոլմուսեցը ծնվել է 1896 թվականի ապրիլի 24-ին, Լայպցիգում բանասիրական գիտությունների դոկտոր և դպրոցի տնօրեն Յան Գրոլմուսի (Յոհաննես Գրոլմուս) ընտանիքում։ 1917 թվականի դեկտեմբերին ավարտել է Լայպցիգի մանկավարժական ուսումնարանը[1], որից հետո սկսել է դասավանդել տարրական դպրոցում՝ Լայպցիգի պետական դպրոցում։ 1918 թվականին անդամագրվել է Լուժիցի «Մատիցի սերբական» մշակութային հասարակական կազմակերպությանը։ Սովորել է Լայպցիգի և Բեռլինի համալսարանների բանասիրական և պատմական ֆակուլտետներում։ Ուսման տարիներին եղել է Սոցիալիստ ուսանողների լիգայի անդամ։ 1928 թվականին պաշտպանել է գիտությունների դոկտորի գիտական աստիճան «Յոզեֆ Գյորեսը և ժողովրդավարությունը» թեմայով։ Միաժամանակ, նա սկսում է լրագրողական հոդվածներ գրել «Rhein-Mainische Volkszeitung» թերթում, որը պատկանել է Գերմանական կենտրոն կուսակցության ձախ խմբակցությանը և համագործակցել է կաթոլիկ «Die Schildgenossen» ամսագրի հետ, որը հրատարակել է «Quickborn» կաթոլիկ երիտասարդական շարժման կողմից[2]։ 1927 թվականին ընդունվել է Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության շարքերը, որտեղից հեռացվել է կոմունիստական գաղափարներին հավատարիմ լինելու պատճառով։ 1929 թվականին ընդունվել է Գերմանիայի կոմունիստական կուսակցություն, որտեղից շուտով հեռացվել է Բուխարինյան ընդդիմադիր Կոմունիստական կուսակցություն ընդունվելուց հետո։ 1932 թվականին ընդունվել է Գերմանիայի սոցիալիստական բանվորական կուսակցություն։
Նացիստների իշխանության գալուց հետո համագործակցել է հեղափոխական սոցիալիստների (Arbeitskreis Revolutionärer Sozialisten) հետ և զբաղվել անօրինական քաղաքական գործունեությամբ։ Նա ապօրինի տպագրական հրապարակումներ է տեղափոխել Չեխոսլովակիայից և ուղեկցել է քաղաքական փախստականներին սահմանն անցնելիս։ Դրա համար օգտագործել է իր հայրական տունը Վերին Լուժիցիի Դորֆ-Ռադիբոր գյուղում։ Նա քաղաքական հարաբերություններ է պահպանել ԳՍԴԿ-ի, ԳԿԿ-ի ընդդիմադիր խմբավորումների և Օտտո Բաուերի ավստրիացի սոցիալիստների հետ։
1934 թվականի նոյեմբերի 7-ին ձերբակալվել է իր ընդհատակյա գործունեության գծով ընկեր Հերման Ռեյնմուտի հետ[3]։ Բանտարկված է եղել Դրեզդենում։ 1935 թվականի նոյեմբերի 23-ին Արդարադատության ժողովրդական պալատի կողմից դատապարտվել է վեց տարվա ազատազրկման Վալդհեյմում[4]։ Վահանաձև գեղձի հիվանդության պատճառով բանտարկության ժամանակ նրան ազատություն են առաջարկել՝ ընդհատակյա գործունեությունից զերծ մնալու պայմանով[5]։ Մերժումից հետո 1940 թվականի դեկտեմբերին նրան տեղափոխել են Ռավենսբրյուկի համակենտրոնացման ճամբար, որտեղ էլ մահացել է 1944 թվականի օգոստոսի 6-ին՝ քաղցկեղից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.