![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/Maria_auma_ecosoc_yf.jpg/640px-Maria_auma_ecosoc_yf.jpg&w=640&q=50)
Մարիա Աումա
ուգանդացի կլիմայական ակտիվիստ, ձեռնարկատեր / From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Աումա Հորն (անգլ.՝ Maria Auma Horne, ծնյալ՝ Մարիա Աումա Էմմա Օջոկ, 1990, Ուգանդա), ուգանդացի կլիմայական ակտիվիստ ու ձեռնարկատեր։ Հանդիսանում է «Better Living Initiatives Global» շահույթ չհետապնդող կազմակերպության համահիմնադիրը (BLI Global), որն աշխատում է բարելավել շրջակա միջավայրի պահպանումը և առողջության ու կարողությունների զարգացման վրա հիմնված կրթության մատչելիությունը։ Կազմակերպության միջոցով համագործակցել է բնապահպանական նախագծերի հետ ամբողջ Աֆրիկայում և Ասիայում, այդ թվում՝ 2019 թվականին Բանգլադեշում կայացած «Փրկենք մեր դելֆիններին» նախագծի հետ։ Նաև ներդրումներ է կատարում Աֆրիկայի բիզնես համայնքներում[1] ու հիմնել է երեք ֆոնդ[2] դեպի սոցիալական բարեփոխումների ներդրումներ ֆինանսական հոսքերն ավելացնելու նպատակով։
Արագ փաստեր Մարիա Աումա, Ծնվել է ...
Մարիա Աումա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1990 |
Ծննդավայր | Ուգանդա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Մակերերեի համալսարան |
Մասնագիտություն | Կլիմայական ակտիվիստ |
Փակել