Մարգարտե ականջօղով աղջիկը
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
«Մարգարտե ականջօղով աղջիկը» (հոլ.՝ Het meisje met de parel), հոլանդացի հայտնի նկարիչ Յան Վերմերի յուղանկարը։ Կտավում աղջիկ է, որը կրում է գլխաշոր և բավականին մեծ մարգարտե ականջօղ։ Նկարն ընդգրկված է եղել Մաուրիցհեյսի հավաքածուում սկսած 1902 թվականից։ 2006 թվականին հանրային ընտրությամբ այն համարվել է Նիդերլանդների ամենագեղեցիկ կտավը։ Նկարը հաճախ անվանում են «Հյուսիսային կամ հոլանդական Մոնա Լիզա»։
Մարգարտե ականջօղով աղջիկը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Յան Վերմեեր[1] |
տարի | մոտ 1665[2] |
բարձրություն | 44,5 սանտիմետր[3][4] |
լայնություն | 39 սանտիմետր[3][4] |
ուղղություն | հոլանդական գեղանկարչության ոսկե շրջան[5] և բարոկկո[5] |
ժանր | tronie? |
նյութ | յուղաներկ[6] և կտավ[6] |
գտնվում է | Մաուրիցհեյս[7] |
հավաքածու | Մաուրիցհեյս[6] |
սեփականատեր | Մաուրիցհեյս[8] |
մակագրություն | IVMeer |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/v/vermeer/03b/22pearl.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03b/22pearl1.html, https://www.wga.hu/html/v/vermeer/03b/22pearl2.html, https://www.mauritshuis.nl/en/our-collection/artworks/670-girl-with-a-pearl-earring/, http://www.essentialvermeer.com/catalogue/girl_with_a_pearl_earring.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Girl with a Pearl Earring by Johannes Vermeer Վիքիպահեստում |
Կտավը համարվում է թրոնի։ 17-րդ դարի հոլանդական «գլխի» տարբերակը, որը չպետք է լիներ դիմանկար։ Նկարում պատկերված է եվրոպացի աղջիկ, ով կրում է էքզոտիկ հանդերձանք, գլխաշոր և անհավանական մեծ մարգարտե ականջօղ։ 2014 թվականին հոլանդացի աստղաֆիզիկ Վինսենթը առաջ է բերել վարկած, որ աղջկա ականջօղը, ոչ թե մարգարտե է, այլ անագե , ելնելով նրա չափերից և փայլից։ Ըստ որոշ աղբյուրների կտավը պատկերվել է 1665 թվականին։
1994 թվականին աղջկա հայացքը և գունային գամմաները շտկվել են, որի ընթացքում կտավի վրա աշխատողները նկատել են, որ կտավի ֆոնը ոչ թե պետք լիներ սև, այլ մուգ կանաչ։
Վիկտոր դը Ստյուարի խորհրդով, ով խուսափում էր նկարը Նիդերլանդներից դուրս վաճառելուց, առաջարկում է նկարը հանել աճուրդի Հաագայում 1881 թվականին։ Առնոլդ Անդրե դես Թոմբը նկարը ձեռք է բերում աճուրդում, սակայն հետագայում ընդամենը երկու գիլդերով և երեսուն ցենտով։ Դը Թոմբը ժառանգներ չուներ և կտավը կտակում է Մաուրիցհեյսին 1902 թվականին։ 2012 թվականին մաս կազմելով ցուցադրության կտավը տեղափոխվում է Ճապոնիա, ապա ԱՄՆ՝ Ատլանտա, Սան Ֆրանցիսկո և Նյու Յորք, ապա ցուցադրվում Բոլոնյայում։ 2014 թվականի հունիսին կտավը վերադառնում է թանգարան և հայտարարվում է, որ մոտ ապագայում այն չի լքի Մաուրիցհեյսը։
1999 թվականին Թրեյսի Շեվալիերը գրում է պատմական նովել, որտեղ ներկայացնում է պատմություն Յան Վերմեր և իր սպասուհու Գրետայի կապի մասին։ Յանը վարձում է Գրետային, որպեսզի նա հանդիսանա կտավի բնորդը, իր հագին կրելով Վերմերի կնոջ մարգարտյա ականջօղերը։ Նովելի հիման վրա 2003 թվականին նկարվում է կտավի համանուն ֆիլմը, որտեղ Գրետային մարմնավորում է Սքարլեթ Յոհանսոնը։ Ստանձնելով Գրետայի դերը Սքարլեթը նոմինացվել է Ոսկե Գլոբուսի և ԲԱՖՏԱ-ի հեղինակավոր մրցանակներին։ Իսկ 2008 թվականին նովելի հիման վրա ներկայացում է ցուցադրվում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.