Մատե Դոլենց (սլովեն.՝ Matjaž »Mate« Dolenc, հոկտեմբերի 5, 1945, Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), սլովենացի գրող և թարգմանիչ։ Նա գրում է վեպեր, պատմվածքների ժողովածուներ, մանկական գրքեր, ճամփորդական նոթեր և հոդվածներ[1]։
Մատե Դոլենց | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1945 (78 տարեկան) |
Ծննդավայր | Լյուբլյանա, Սլովենիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ |
Մասնագիտություն | թարգմանիչ և գրող |
Քաղաքացիություն | ՀՍՖՀ և Սլովենիա |
Կրթություն | Լյուբլյանայի համալսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Եռահարկ շենքի հինգերորդ հարկը |
Պարգևներ |
Դոլենցը ծնվել է Լյուբլյանայում` 1945 թվականին։ Նա սկսել է պատմահամեմատական գրականություն ուսումնասիրել Լյուբլյանայի համալսարանում, բայց երբեք չի ավարտել իր ուսումը։ Նա մի քանի տարի աշխատել է Մլադինայում («Երիտասարդություն», շաբաթաթերթ)՝ 1970-ականների սկզբին։ 1973 թվականից աշխատում է որպես ազատ գրող։ Նա գրել է ավելի քան երեսուն գիրք, մի քանի կինոսցենարներ և բազմաթիվ հոդվածներ։ Նա հայտնի է նաև իր դեռահասային գրականությամբ։ Սկուբա դայվինգի հանդեպ նրա կիրքը հաճախ է արտացոլվում այն թեմայում, որը նա ընտրում է իր աշխատանքների համար[2]։ Ադրիատիկը և նրա կղզիները դարձել են նրա բազմաթիվ գրքերի թեման, որոնք նախատեսված են ինչպես մեծահասակների, այնպես էլ երիտասարդ ընթերցողների համար։ 2008 թվականին գեղարվեստական ֆիլմեր են նկարահանվել նրա երկու ամենահաջողակ վեպերի՝ «Վամպիր Գորյանչի» և «Ծովը խավարման ժամանակ» վեպերի հիման վրա[3]։
1986 թվականին նա արժանացել է Լևստիկ մրցանակի (սլովեն.՝ Levstikova nagrada)՝ երիտասարդ ընթերցողների համար իր «Ծովային երկիր երկաթուղային կայարանում» (սլովեն.՝ Morska dežela na železniški postaji) վեպի համար[4]։ 1995 թվականին նա ստացել է Պրեշերնի հիմնադրամի մրցանակն (սլովեն.՝ Prešernova nagrada) իր «Շունն Ատլանտիսից» (սլովեն.՝ Pes z Atlantide) վեպի և «Ռոմ և շախմատ» (սլովեն.՝ Rum in šah)պատմվածքների ժողովածուի համար։
Հրատարակված աշխատանքներ
- Menjalnica (Փոխանակում), կարճ պատմվածքներ, 1970
- Peto nadstropje trinadstropne hiše (Եռահարկ շենքի հինգերորդ հարկը), երգիծական վեպ, համահեղինակ Դիմիտրի Ռուպելի հետ, 1972
- Aleluja Katmandu (Ալելուիա, Կատմանդու), վեպ, 1973
- Razkošje v glavi (Շքեղություն գլխում), երգիծանք, համահեղինակ Սլավկո Պրեգլի հետ, 1974
- Nenavadna Slovenija (Անսովոր Սլովենիա), երգիծանք,համահեղինակ Սլավկո Պրեգլի հետ, 1974
- Potopljeni otok (Խորտակված կղզի), կարճ պատմվածքներ, 1976
- Vampir z Gorjancev (Վամպիր Գորյանչի), վեպ, 1979, 2004
- Gorenčev vrag (Գորենկովի սատանան), կարճ պատմվածքներ, 1977
- Vloga mojih škornjev v angolski revoluciji (Իմ կոշիկների դերը Անգոլայի հեղափոխության մեջ), կարճ պատմվածքներ, 1985
- Morska dežela na železniški postaji (Ծովային Երկիր երկաթուղային կայարանում), երիտասարդական գրականություն, 1986
- Velika ptičja zadeva (Մեծ գործարք թռչունների համար), երիտասարդական գրականություն, 1987
- Praznik republike ali abrakadabra (Հանրապետության տոն կամ աբրակադաբրա), կարճ պատմվածքներ, 1987
- Golo morje (Մերկ ծովը), երիտասարդական գրականություն, 1988
- Strupena Brigita (Թունավոր Բրիջիտ), երիտասարդական գրականություն, 1989
- Njen modri dežni plašč (Նրա կապույտ անձրևի բաճկոնը), վեպ, 1990
- Podmorski svet in mi (Ծովի խորքերը և մենք), սուզվելու ուղեցույց, 1991
- Pes z Atlantide (Շունն Ատլանտիսից), վեպ, 1993
- Rum in šah (Ռոմ և շախմատ), կարճ պատմվածքներ, 1993
- Ozvezdje Jadran (Ադրիատիկ համաստեղություն), 1998
- Z masko v podvodni svet (Դիմակով դեպի ստորջրյա աշխարհ), ուսուցողական պատկերագիրք, 1999
- Morje v času mrka (Ծովը խավարման ժամանակ), վեպ, 2000
- Leteča ladja (Թռչող նավ), երիտասարդական գրականություն, 2002
- Morski portreti (Ծովային դիմանկարներ), ուսուցողական, 2003
- Potapljanje Na Vdih & Podvodni Ribolov (Ազատ սուզում և ստորջրյա ձկնորսություն), ուղեցույց, 2004
- Morsko dno pripoveduje (Ծովի հատակը պատմում է), երիտասարդական գրականություն, 2004
- Golo morje (Մերկ ծով), երիտասարդական գրականություն, 2005
- Kako dolg je čas (Ժամը քանիսն է), կարճ պատմվածքներ, 2019
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.