Մասնակից:ԱՆԱԻԼ7/Ավազարկղ1021
From Wikipedia, the free encyclopedia
BtoB (Բի-թու-բի, ['biː.tuː.biː], հանգըլ՝ 비투비), հարավկորեական երաժշտական խումբ (բոյ բենդ), որը ստեղծվել է 2012 թվականին "Cube Entertainment"-ի կողմից։ Խումբը ունի է 7 անդամ ՝ Սո Ըն Կվան, Լի Մին Հյոկ, Լի Չան Սոբ, Լիմ Հյուն Սիկ, Փընիել, Ջոն Իլ Հուն, Յուկ Սոն Ջե[1]։
BtoB | |
---|---|
BTOB խումբը 2017 թվականին
(Աջից ձախ՝ Սոն Ջե, Չան Սոբ, Հյուն Սիկ, Ըն Կվան,Մին Հյոկ, Իլ Հուն, Փընիել) | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | կորեերեն՝ 비투비 |
Գործունեություն | 2012 (2012)–այժմ (այժմ) (or –present) |
Լեյբլ | Cube Entertainment(Կորեա) Universal Music Group (միջազգային.) |
Կայք | btobofficial.com |
Անդամներ | |
Սո Ըն Կվան Լի Մին Հյոկ Լի Չան Սոբ Լիմ Հյուն Սիկ Փընիել Ջոն Իլ Հուն Յուկ Սոն Ջե |
Խմբի անունը «Born to Beat» բառակապակցության հապավումն է, որը թարգմանաբար նշանակում է` "Ծնված մեղեդու համար"։ Խումբը ի սկզբանե ստեղծվել է "Cube DC" ընկերության հովանավորությամբ, որը հարավկորեական Cube Entertainment-ի ընկերության դուստր ընկերություն է։ Վերջինիս հովանավորության տակ էին նաև 4minute և BEAST խմբերը, ինչպես նաև երգչուհի G.NA-ը։ Խումբը մինչ դեբյուտ, արդեն իսկ իր վրա շատ մեծ ուշադրություն էր գրավել։
Խմբի դեբյուտը կայացել է 2012 թվականի մարտի 22-ին "M! Countdown" հեռուստահաղորդման ժամանակ, որտեղ նրանք կատարել են իրենց "Insane" և "Imagine" երգերը, հաջորդ օրը խմբը թողարկել է առաջին թվային սինգլը՝ "Insane" վերնագրով[2]։ Խմբի առաջին մինի-ալբոմը թողարկվել է 2012 թվականի ապրիլի 3-ին, առաջին լիամետրաժ ալբոմը՝ "Complete" թողարկվել է 2015 թվականի հունիսին։ 2014 թվականի նոյեմբերի ճապոնական "Kiss Entertainment" ընկերության հովանու ներքո խմբի կայացել է իր ճապոնական դեբյուտը "WOW" երգով։
Սկսած 2012 թվականից խումբը ստացել է մի շարք մրցանակներ այդ թվում «Տարվա երգիչ» 2015 թվականի "KBS Music Festival"-ի ժամանակ, «Լավագույն վոկալ խումբ» 30-րդ "Golden Disc Awards"-ի ժամանակ, և «Լավագույն բալլադ» մրցանակը 25-րդ "Seoul Music Awards" մրցանակաբաշխության ժամանակ[3]։