From Wikipedia, the free encyclopedia
Մասլենիցա (ռուս.՝ Масленица, Масляница, ուկրաիներեն՝ Масниця, բելառուս․՝ Масленіца, Масленка), արևելյան սլավոնների ավանդական տոնը, որը նշվում է Մեծ պասից առաջ մեկ շաբաթ շարունակ և իր ծիսակարգերի մեջ պահպանում է սլավոնական դիցաբանության մի շարք տարրեր։ Արևելյան սլավոնների ժողովրդական օրացույցում տոնը նշանակում է ձմռան և գարնան, ինչպես նաև՝ ուտիսի և Մեծ Պահքի սահման։
Մասլենիցա Масленица | |
---|---|
«Մասլենիցա». Պյոտր Գրուզինսկի, 1889 թ. | |
Այլ կերպ | Բլինինա. Մասլենիցայի շաբաթ |
Տեսակ | Սլավոնական տոն և Կառնավալ |
Ենթադաս | սլավոնների ժողովրդական օրացույց |
Տոնվում է | Ռուսաստան, Ուկրաինա և Բելառուս |
Տոնում | արևելյան սլավոններ |
Անվանված է | կարագ |
Մասլենիցայի ամսաթիվն ամեն տարի փոխվում է՝ կախված Զատիկի տոնից։ Մասլենիցայի տոնակատարության գլխավոր ավանդական ատրիբուտներն են՝ Մասլենիցայի խրտվիլակը, զվարճանքները, խրախճանքը, սահնակով սահելը, իսկ բելառուսների և ուկրաինացիների մոտ՝ նաև վարենիկները, պանրակարկանդակները և ագուցարանները։
Ըստ Բորիս Ռիբակովի[14] նախաքրիստոնեական ժամանակաշրջանում Մասլենիցան տոնում էին գարնանամուտին, որը մի շարք ազգերի մոտ, ովքեր օգտագործում են արևային օրացույցը, հանդիսանում է նոր տարվա սկիզբը։
Միևնույն ժամանակ Նիկոլայ Դուբրովսկին[15] նկատում է, որ Մասլենիցայի շատ ծեսեր զուտ ձմեռային են և չեն կարող նշվել գարնանը։ Նա կարծում է, որ Մասլենիցայի ծեսերը եկել են Վլասիայից, ում «մորուքը յուղի մեջ էր»։ Բելառուսիայում մի ասացվածք է պահպանվել. «Վլասից վերցրու մի շերեփ յուղ» (բելառուս․՝ На Аўласа бяры каўшом масла)[16]: Պոլեսիեում մինչ հիմա հինգշաբթին անվանում են «Վլասյե» կամ «Վոլոսի»[17]։
Խորհրդային բանահավաք Վլադիմիր Պրոպը, զարգացնելով Վիլհելմ Մանհարդտի և Ջեյմս Ֆրեզերի գաղափարները, Մասլենիցայի ծիսակարգերի գլխավոր նպատակը համարում էր բերրիության խթանումը, որը հատկապես ակտուալ էր դաշտային աշխատանքները սկսելու ժամանակ[18]։ Տոնը մարմնավորում է Մասլենիցայի խրտվիլակը, որը հանդիսանում է հնում մահացած և հարություն առած Աստվածության արձագանքը։ Վլադիմիր Պրոպի կարծիքով խրտվիլակը ներկայացվել է որպես բերրիության և պտղաբերության կենտրոն, և այդ ծեսերը պետք է տեղեկացնեին հողի պտղաբերության մասին։ Խրտվիլակի մոխիրը կամ հենց պատառոտված խրտվիլակը տարածում էին դաշտերում[19]։ Ըստ Պրոպի հայեցակարգի, հողի բերրիությունն էր առավել կարևոր, ուստի նա փորձել է նրա վրա ազդել՝ «ինչ էլ որ չէին անում ավանդական մշակույթի կրողները, նրանք մտածում են միայն բերքի կամ բերրիության մասին»[20]։ Սա կարևոր էր հատկապես գարնանը, երբ հողը արթնանում է ձմռան քնից և սկսում է պտուղ տալ։ Պտղաբերությանը խթանում է նաև խրտվիլակի այրումը՝ հին և չորացած բերքի ոչնչացումը, ապագայում ծնունդների մահը։
Մասլենիցայի շատ ծեսեր, ինչպես օրինակ՝ Համբույրի ծեսը[21], Նորապսակների հյուրընկալությունը[22], լեռներից սահելը[23], ձիերով պտույտները[24], ամուրիների կատակային հետապնդումները կապված են նորապսակների և չամուսնացած երիտասարդների հետ[25]։ Դրանով հասարակությունը ցույց էր տալիս ամուսնության բացառիկ կարևորությունը բնակչության վերարտադրության համար և դրանով իսկ ոգևորում էր երիտասարդներին[26]։
Բեղմնավորումը անքակտելիորեն կապված է հողի պտղաբերության և անասունների բեղնավորման հետ։ Բերրիությանը խթանում է Մասլենիցայի երրորդ կողմը՝ հիշատակումը։ Հեռացած նախնիները, գյուղացիների պատկերացմամբ գտնվել են այլ աշխարհում և երկրում, իսկ դա նշանակում է, որ նրանք կարող են ազդել բերրիության և պտղաբերության վրա։ Ուստի չափազանց կարևոր է ոչ թե զայրանալ նախնիների վրա, այլ հարգել իրենց ուշադրությամբ։ Այդ ամենի համար Մասլենիցայում գոյություն ունի հոգեհանգստի արարողություն, որի մեջ մտնում է հոգեհանգիստը, գերեզմանոց այցելելը, հիշատակի համար ճաշ մատուցելը, որի մեջ անպայման մտնում է նրբաբլիթներ պատրաստելը, որը դառնում է Մասլենիցայի գլխավոր ատրիբուտը։
Տարածված կարծիքներին հակառակ, նրբաբլիթները սլավոնական ժողովուրդների մոտ չեն հանդիսանում և երբեք էլ չեն հանդիսացել արևի խորհրդանիշը[27]։ Սլավոնների մոտ նրբաբլիթները միշտ եղել են հիշատակի ուտեստ[28][29]։
Պատրիարք Ադրիանը ցանկանում էր ոչնչացնել այդ «դիվային տոնը»[30]։ Սակայն չի հասցնում և 8 օրով կրճատում է նրա ժամանակը։ Հետազոտողները նշում են արևմտա-եվրոպական դիմակահանդեսի և ռուսական Մասլենիցայի կապը[31]։ Մի օտարերկրացի՝ Իվան Ահեղիղի ժամանակ լինելով Մոսկվայում, գրում է.
Մասլենիցան ինձ հիշեցնում է իտալական դիմակահանդեսը, որը միևնույն ժամանակ և միևնույն կերպ է նշվում։ Դիմակահանդեսը Մասլենիցայից տարբերվում է միայն նրանով, որ Իտալիայում այդ ժամանակ օր ու գիշեր շրջուն են ձիավորների պահակախումբը և հետիոտների քաղաքային պահակախումբը, որոնք հետևում են տեղի կարգ ու կանոնին։ Իսկ Մոսկվայում այդ նույն պահակախմբերը խմում են գինի և ժողովրդի հետ միասին զվարճանում են[31]։ |
Ժամանակակից ռուս բանահավաք Անդրեյ Մորոզի կարծիքով հիմք չկա պնդելու, որ Մասլենիցան սեփական հեթանոսական տոն է։ Մասլենիցայի ծեսը վերանայում է այն ամենը, ինչ առաջարկում է եկեղեցին։
Գլխավոր մասը, որում երևում է «հեթանոսական» էությունը, համարվում է խրտվիլակի այրումը։ Բայց իրականում այդ խրտվիլակը երբեք էլ չի համարվել կուռքի նմանակը, իսկ բուն ծեսն ամենայն հավանականությամբ ունի խաղային արմատներ[32]։
Որոշ վայրերում Մասլենիցային պատրաստվում էին նախորդ՝ խայտաբղետ շաբաթվա շաբաթ օրվանից։ Կալուգայի մարզում, նախապես թխելով նրբաբլիթները, տանտիրուհին ուղարկում էր 8-ից 10 տարեկան երեխաներին, որպեսզի նրանք դիմավորեն Մասլենիցան։ Երբ տալիս էր նրբաբլիթները, նրանք ձիավարում էին կամ թռչկոտում հողամասում և բղավում.
Մնաս բարով, փսլնքոտ ձմեռ։ Արի՛, կարմիր ամառ։ Արորը և ցաքանը վարելու գնա։ |
Երեխաները վազում էին գյուղում և հավաքում էին հին բահերը։ Հետո գնում էին դիմավորելու գնումներից վերադարձող գյուղացիներին և հարցնում. «Մասլենիցա ե՞ք տանում», եթե պատասխանում էին` ոչ, ապա հարվածում էին բահերով[8]։
Առավոտյան և երեկոյան նստելով սեղանի շուրջը, պարտադիր մահացածների բարեկամներին տուն էին հրավիրում` կիսելու ընտանեկան սնունդը, որի մեջ մտնում էր տավարի միս, եփած խոզի միս, տապակած գառ։ Սեղանից ոչինչ չէին հավաքում, մնացորդները սպասքի հետ միասին թողնում են սեղանին մինչև առավոտ, ծածկելով այդ ամենը սփռոցի ծայրերով[33]։
Մասլենիցայի վերջին կիրակին կոչվում է մսի կիրակի։ Կիրակի օրը ասում էին. «Այժմ 12 անգամ կաղամբ են ուտում, 12 անգամ՝ միս»։ Վոլոգդայի գյուղերում հարազատներին, հարևաններին, ընկերներին հյուր էին գնում և հրավիրում Մասլենիցայի։ Այդ կիրակի աները փեսային կանչում էր ոչխար ուտելու։
Ամբողջ շաբաթը բաժանվում է երկու շրջանի՝ Նեղ Մասլենիցա և Լայն Մասլենիցա։ Նեղ Մասլենիցա են համարվում առաջին երեք օրերը՝ երկուշաբթին, երեքշաբթին, չորեքշաբթին։ Լայն Մասլենիցան դա վերջին 4 օրերն են՝ հիգշաբթին, ուրբաթը, շաբաթը, կիրակին[34]։ Առաջին երեք օրերի ընթացքում կարելի էր զբաղվել տնային գործերով, իսկ հինգշաբթի օրվանից բոլոր աշխատանքները դադարեցվում էին և սկսվում էր Լայն Մասլենիցան[35]։
ժողովրդի շրջանում Մասլենիցայի ամեն մի օրն ուներ իր անվանումը.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.