Մանուել Անտոնիո Նորյեգա Մորենո[6] (Իսպաներեն արտասանություն՝ [maˈnwel noˈɾjeɣa]փետրվարի 11, 1934(1934-02-11)[1][2], Պանամա, Պանամա[3] և Պանամա[4] - մայիսի 29, 2017(2017-05-29)[5][1][2], Պանամա, Պանամա և Պանամա[4])[7], պանամացի քաղաքական և ռազմական գործիչ։ Նա եղել է Պանամայի ռազմական դիկտատորը 1983-ից 1989 թվականներին և իշխանությունից հանվել է Միացյալ Նահանգների կողմից Պանամա ներխուժումից հետո[8]։

Արագ փաստեր Մանուել Նորյեգա իսպ.՝ Manuel Noriega, Ծնվել է ...
Մանուել Նորյեգա
իսպ.՝ Manuel Noriega
Thumb
Ծնվել էփետրվարի 11, 1934(1934-02-11)[1][2]
ԾննդավայրՊանամա, Պանամա[3] կամ Պանամա[4]
Մահացել էմայիսի 29, 2017(2017-05-29)[5][1][2] (83 տարեկան)
Մահվան վայրՊանամա, Պանամա կամ Պանամա[4]
Քաղաքացիություն Պանամա
Կրոնկաթոլիկություն և բողոքականություն
ԿրթությունWestern Hemisphere Institute for Security Cooperation? և Chorrillos Military School?
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ռազմական գործիչ, թմրաբարոն և ռազմական ինժեներ
ԿուսակցությունDemocratic Revolutionary Party?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Manuel Noriega Վիքիպահեստում
Փակել

1950-ականներից մինչև Պանամա ներխուժումից քիչ առաջ Նորյեգան սերտորեն համագործակցել է Կենտրոնական հետախուզական վարչության հետ։ Նորյեգան եղել է ԱՄՆ ԿՀՎ-ի ամենաթանկարժեք տեղեկատվական աղբյուրներից մեկը, բացի այդ նրա միջնորդությամբ ԱՄՆ-ն զենք և զինամթերք է մատակարարել ամերիկամետ ուժերին Կենտրոնական և Հարավային Ամերիկայում։ Նորյեգան եղել է գլխավոր կոկաին տեղափոխողներից մեկը, չնայած Միացյալ Նահանգները գիտեին նրա կոկաինի բիզնեսների մասին, սակայն աչք էին փակում` առավելություն տալով նրա դերին ռազմական համագործակցության հարցում[9][10][11][12]։

1988 թվականին Միացյալ Նահանգները մեղադրեցին Նորյեգային դեպի Մայամի մեծ քանակությամբ կոկաինի տեղափոխման մեջ։ 1989 թվականին ԱՄՆ-ն ներխուժեց Պանամա և Նորյեգան հեռացվեց իշանությունից և ձերբակալվեց ու ուղարկվեց Միացյալ Նահանգներ։ 1992 թվականի ապրիլին ութ հոդվածների խախտման մեղադրանքով, այդ թվում նարկոտիկի առևտուր, ավազակային հարձակումներ և փողերի լվացում, նրան դատապարտեց 40 տարվա ազատազրկման (այն հետագայում կրճատվեց 30 տարվա)։

Նորյեգան ԱՄՆ բանտից ազատվեց 2007 թվականի սեպտեմբերին[13], և միանգամից արտահանձման պահանջ ստացավ Ֆրանսիայից և Պանամայից, նրան մեղադրում էին սպանության և փողերի լվացման մեջ։ Ֆրանսիայի բավարարվեց արտահանձնման պահանջը և նա ժամանեց Փարիզ 2010 թվականի ապրիլի 27-ին[14] և նրան Ֆրանսիայի դատարանը ճանաչեց մեղավոր և դատապարտեց յոթ տարվա ազատազրկման[15]։ Պայմանականորեն Նորյեգային ազատ արձակեցին 2011 թվականի սեպտեմբերի 23-ին և արտահանձնեցին Պանամային, որտեղ նրան սպասում էր 20 տարվա ազատազրկում։ Նորյեգան մահացավ Պանամա Սիթիի Սանտո Տոմաս հիվանդանոցում 2017 թվականի մայիսի 29-ին[16], գլխուղեղի վիրահատությունից երկու ամիս անց[17]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.