![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/10/Mantash_reservoir%252C_Armenia%252C_%25D5%258E%25D4%25B1%25D5%258D.jpg/640px-Mantash_reservoir%252C_Armenia%252C_%25D5%258E%25D4%25B1%25D5%258D.jpg&w=640&q=50)
Մանթաշի ջրամբար
From Wikipedia, the free encyclopedia
Մանթաշի ջրամբար, Մանթաշ, ջրամբար Հայաստանի Շիրակի մարզում՝ Մանթաշ գետի վրա՝ Արագածի լանջին՝ 2550 մ բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1967 թվականին, 1973 թվականին՝ վերակառուցվել։ Մակերեսը 0,79 կմ2 է, առավելագույն խորությունը՝ 25 մ, ջրատարողությունը՝ 8,2 միլիոն մ3, օգտակարը՝ 7,9 միլիոն մ3։ Սնումը խառն է, հոսքի կարգավորումը՝ սեզոնային։ Պատվարը քարալիցքային է՝ երկաթբետոնե պաստառով, երկարությունը՝ 407 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։ Ջուրը բաց է թողնվում աշտարակային տիպի ոռոգող ջրթողի միջոցով։ Ջրերն օգտագործվում են Արթիկի ու մերձակա գյուղերի հողատարածքների ոռոգման նպատակներով[1][2]։
Արագ փաստեր Մանթաշի ջրամբար, Տեսակ ...
Մանթաշի ջրամբար | |
---|---|
![]() | |
Տեսակ | ջրամբար |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Շիրակի մարզ |
ԲԾՄ | 2550 մետր |
Խորություն | 25 մետր |
Մակերես | 0,79 կմ² |
Ծավալ | 8 200 000 մ³ |
Աշխարհագրական տեղադրություն | Արագած |
Վերջնական կետ | Մանթաշ |
![]() | |
![]() |
Փակել