Մանդու
From Wikipedia, the free encyclopedia
Մանդու (կորեերեն՝ 만두; 饅頭) կորեական ուտեստ, որը նման է պելմենների։ Մանդուն ի սկզբանե չինական ուտեստ էր։ Այն հայտնվել է Չինաստանում Հան կայսերական դինաստիայի օրոք (իշխել է մ.թ.ա. 206-ից մինչև մ.թ. 220 թվականը)։ Մանդուն հայտնվել է Կորեայում Գորյոյի ժամանակաշրջանում։ «Գորյոյի պատմության» մեջ նշվում է, թե ինչպես 1343 թվականին Չունգե թագավորի օրոք հպատակներից մեկը սողոսկեց թագավորական խոհանոց, գողացավ մանդու և դրա համար պատժվեց։ Նաև «մանդու» տերմինը (կորեերեն՝ 만두) առկա է հին կորեական «Գերատեսչության էթիկետի ձևերը» (կորեերեն՝ 영접도감의궤) (1643) փաստաթղթում։ Այս փաստաթղթում ասվում է, որ մանդուն պատրաստվել են և ծառայել որպես հյուրասիրություն չինացի բանագնացներին[1]։
Արագ փաստեր Մանդու, Տեսակ ...
Տեսակ | կերակուր |
---|---|
Ենթատեսակ | խմորի շերտով կիսաֆաբրիկատներ |
Առաջացման երկիր | Գորյո |
Mandu Վիքիպահեստում |
Փակել