From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Ջակինո (անգլ.՝ Michael Giacchino, հոկտեմբերի 10, 1967[1][2][3], Riverside Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), իտալական ծագման ամերիկացի կոմպոզիտոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր, շատ հայտնի ֆիլմերի, հեռուստասերիալների և վիդիոխաղերի երաժշտության ստեղծող[5]։ Նրա ստեղծագործությունները ուշագրավ են փողային գործիքների օգտագործմամբ։ Մայքլը մեծացել է Նյու Ջերսի նահանգի Էջուոթեր Պարկ բնակավայրում, որտեղ ստացել է տարրական կրթություն։ Նյու Ջերսի նահանգի Դելրան քաղաքում ավարտել է Հոլի Քրոսի բարձրագույն դպրոցը (անգլ.՝ Holy Cross High School):
Մայքլ Ջակինո | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Michael Giacchino |
Ծնվել է | հոկտեմբերի 10, 1967[1][2][3] (56 տարեկան) Riverside Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | Ֆիլմի երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժշտական մենեջեր |
Կրթություն | Ջուլիարդ դպրոց[4], Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[4], Կերպարվեստի դպրոց[4] և Holy Cross High School? |
Ամուսին | Sophia Barber-Giacchino? |
Պարգևներ | |
Կայք | michaelgiacchino.com |
Michael Giacchino Վիքիպահեստում |
Մայքլը համար առաջին լուրջ աշխատանքը դարձել է «The Lost World: Jurassic Park» խաղի համար երաժշտությունը, որը ստեղծվել է DreamWorks ընկերության 1997 թվականի համանուն ֆիլմի սյուժեով։ Այդ խաղը նրա համար դարձել է PlayStation-ի համար երաժշտությամբ առաջին խաղը, որը գրվել էր կենդանի սիմֆոնիկ նվագախմբի կողմից[6]։ Այդ աշխատանքից հետո Ջակինոն շարունակել է համագործակցել DreamWorks-ի հետ՝ շատ հայտնի վիդեոխաղերին երաժշտություն գրելով։ Ջակինոն Medal of Honor համակարգչային խաղերի շարքի՝ Underground, Allied Assault, Frontline, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով այլ խաղերի՝ Call of Duty, Call of Duty: Finest Hour, համար երաժշտության համար արժանացել է մրցանակների[7]։
Վերջին մի քանի տարիների ընթացքում Մայքլը չէր աշխատում խաղերին սաունդթերքների համար, բայց այժմ նա պլանավորում է սկսել Երկրորդ համաշխարհային պատմության մասին նոր խաղի՝ Turning Point: Fall of Liberty-ի երաժշտության ստեղծման աշխատանքները[8]։ Բացի դրանից, Electronic Arts ընկերությունը հայտնել է այն մասին, որ Ջակինոն վերադարձել է Medal of Honor համակարգչային խաղերի շարքի աշխատանքին և երաժշտություն գրել Medal of Honor: Airborne խաղի համար[9]։
Անվանում | Թվական | Հրատարակիչ |
---|---|---|
Mickey Mania | 1994 | |
Gargoyles | 1995 | |
Maui Mallard in Cold Shadow | 1995 | |
The Lost World: Jurassic Park | 1997 | Dreamworks Interactive Production |
Chaos Island | 1997 | Dreamworks Interactive Production |
Small Soldiers | 1998 | Dreamworks Interactive Production |
T'ai Fu: Wrath of the Tiger | 1999 | Dreamworks Interactive Production |
Warpath: Jurassic Park | 1999 | Dreamworks Interactive Production |
Medal of Honor | 1999 | Dreamworks Interactive Production |
Muppet Monster Adventure | 2000 | |
Medal of Honor: Underground | 2000 | Dreamworks Interactive Production |
Medal of Honor: Allied Assault | 2002 | 2015, Inc./EA Los Angeles Production |
Medal of Honor: Frontline | 2002 | EA Los Angeles Production |
Call of Duty | 2003 | Infinity Ward Production |
Secret Weapons Over Normandy | 2003 | |
Call of Duty: Finest Hour | 2004 | |
Alias | 2004 | |
The Incredibles | 2004 | |
Mercenaries: Playground of Destruction | 2005 | |
The Incredibles: Rise of the Underminer | 2005 | |
Black | 2006 | |
Medal of Honor: Vanguard | 2007 | EA Los Angeles Production |
Medal of Honor: Airborne | 2007 | EA Los Angeles Production |
Lost: Via Domus | 2008 | Bad Robot Production |
Turning Point: Fall of Liberty | 2008 | |
Fracture | 2008 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.