From Wikipedia, the free encyclopedia
Մայիսյան հրապարակի մայրեր (իսպ.՝ Asociación Madres de Plaza de Mayo), հասարակական շարժում, արգենտինացի մայրերի ասոցիացիա, որոնց երեխաները «անհետացել էին» 1976-1983 թվականներին Արգենտինայի կեղտոտ պատերազմի ընթացքում, ռազմական բռնապետության վարած ահաբեկչական քաղաքականության արդյունքում։ Շարժման անվանումը Բուենոս Այրեսի Պլազա դե Մայո կենտրոնական հրապարակից է առաջացել, որտեղ, Կասա Ռոսադա նախագահական նստավայիր դիմաց ամեն հինգշաբթի, սկսած 1977 թվականի ապրիլի 30-ից, սկսեցին հավաքվել կորած երեխաների մայրերը, պարզելու, թե ինչ է պատահել իրենց երեխաների հետ՝ ի հեճուկս ընդդիմությանը լռեցնել ձգտող ահաբեկչական կառավարության։
Մայիսյան հրապարակի մայրեր | |
---|---|
Տեսակ | իրավապաշտպան կազմակերպություն և կանանց միություն |
Երկիր | Արգենտինա[1] |
Հիմնադրված | 1976 |
Հիմնադիր | Ասուսենա Վիլաֆլոր, Էսթեր Բալլեստրինո, Մարիա Պոնսե և Ժոզեֆինա Գարսիա դե Նոյա |
Պարգևներ | |
Կայք | madres.org |
Այդ ժամանակաշրջանում Արգենտինայի ռազմական ռեժիմի իրականացրած վայրագությունների արդյունքում երկիրը բազմաթիվ մարդկային կորուստներ ունեցավ, ընտանիքներ քանդվեցին և մարդու իրավունքներ ոտնահարվեցին։ Մայիսյան հրապարակի մայրերը Ասուսենա Վիլաֆլորի գլխավորությամբ առաջինն արձագանքեցին մարդու իրավունքների այդ խախտումնեներին՝ հավաքվելով նախագահական պալատի մոտ։ Կանայք միասին կազմեցին դինամիկ և անսպասելի ուժ, որը հորդեց՝ Լատինական Ամերիկայում կանանց և մայրերի ավանդական սահմանափակումներին հակառակ։ Մայրերը հավաքվում էին և տեղեկատվություն էին պահանջում իրենց երեխաների գտնվելու վայրի մասին։ Այդ ընթացքում նրանք ի լուր աշխարհի բարձրացնում էին մարդու իրավունքների խախտումների և իրազեկման բարձրացման հարցեր տեղական և գլոբալ մասշտաբներով։ Նրանց հետագա առաջընթացը հաջողություն ունեցավ կայուն խումբ կազմակերպելու, օգտագործած խորհրդանիշների և կարգախոսների, նաև ամեն շաբաթյա լուռ բողոքի ակցիաների շնորհիվ։ Մայրերն այսօր համառորեն պայքարում են մարդու, քաղաքական ու քաղաքացիական իրավունքների պաշտպանության համար Լատինական Ամերիկայում և այլ երկրներում[2]։
1976 թվականի մարտի 24-ի ռազմական հեղաշրջումից հետո Արգենտինան ռազմական խունտայի ձեռքն անցավ, հայտարարվեց «Ազգային վերակազմակերպման գործընթաց» (ժողովրդական խոսքով՝ Կեղտոտ պատերազմ)։ Այդ ժամանակ Արգենտինան քաղաքացիական պատերազմի շեմին էր, և հեղափոխությունից խուսափելու համար նախագահ Վիդելան իրեն շրջապատող խունտայի հետ միասին ընտրեց տեռորի քաղաքականությունը Խունտայի կառավարման տարիներին ձերբակալվեցին, որից հետո խոշտանգվեցին և գնդակահարվեցին մոտավորապես 30 հազար մարդ։ Կիրառվում էին նաև այսպես կոչված մահվան թռիչքներ[3]։ Բանտարկված կանանց երեխաներին առանձնացնում էին մայրերից։ Այդպիսով, մոտ 500 երեխաներ իրենց հարազատների հետ կապ չունեին։ Բռնաճնշումներով այնպիսի վախ էր ներարկվել մարդկանց, որ ոչ միայն չէին խոսում չարագործությունների, այլև սարսափում էին անգամ բողոքելու մասին մտածել։
Առաջինը, ով որոշեց բողոքի ակցիայով հանդես գալ և չհեռանալ, մինչև երեխաների մասին որևէ լուր ունենալը, արգենտինացի ակտիվիստ Ասուսենա Վիլաֆլորն էր (իսպաներեն Azucena Villaflor, վարդագույն շենք)։ Նա և ևս 14 այլ մայրեր 1977 թվականի ապրիլի 30-ին Արգենտինայի մայրաքաղաքի Պլազա դե Մայո հրապարակում միտինգ արեցին։ Կանայք իրենց կենսափորձից ունեցած պատմություններն էին պատմում իրար. նրանցից յուրաքանչյուրն ուներ առնվազն մեկ երեխա, որն անհետացել էր ռազմական կառավարման ընթացքում։ Նրանց բողոքի վայրի ընտրությամբ մայրերը ավելի արագ տեղեկատվություն ստանալու և իրենց երեխաներին վերագտնելու հույսեր էին փայփայում[4]։
Այդպիսով, 1977 թվականի ապրիլի 30-ից հետո, յուրաքանչյուր հաջորդ հինգշաբթի հրապարակում հավաքվում էին բողոքող կանայք, ովքեր տարբերվում էին իրենց սպիտակ գլխաշորերով, որոնք ըստ էության խորհրդանշում էին մանկան խանձարուրներ։ Նրանք սկսեցին իրենց անվանել Մադրեզ Պլազա դե Մայո (իսպաներեն Madres de Plaza de Mayo, մայիսյան հրապարակի մայրեր)։ Հրապարակ էին դուրս գալիս իրենց երեխաների լուսանկարներով և անուններով, քայլում էին հանրության միջով և որոշ ԶԼՄ-ների ուշադրություն գրավում։ Կառավարությունը նրանց գործունեությունը նսեմացնելու և չեզոքացնելու ակնկալիքով մայրերին անվանում էր las locas (խելագար կանայք)[5]։
Շաբաթական երթերին զուգընթաց մայրերը միջազգային արշավ սկսեցին, ձեռնոց նետելով ռազմական ռեժիմին։ Այս ակցիան ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռեց Արգենտինայի վրա։ 1978 թ.-ից սկսած կանայք օգնության համար դիմեցին միջազգային հանրությանը։ Սակայն ո՛չ կաթոլիկ եկեղեցին ի դեմս Պողոս VI պապի, ոչ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) չարձագանքեցին ուղարկված նամակներին։
1978 թվականին, Արգենտինայում Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում մայրերի ցույցերը լուսաբանվեցին միջազգային մամուլի սպորտային մեկնաբաննների կողմից։ 1978 թվականի օգոստոսին արգենտինյան «La Prensa» թերթը հրապարակեց կանանց ուղերձը, որը միջազգային ռեզոնանս ունեցավ և միջազգային հանրության ուշադրությունը սևեռեց արգենտինյան խնդրի վրա, որը բավականաչափ հեշտացրեց մարդկանց մասին տեղեկություններ ստանալը։ Զինվորականները խոստովանեցին 9000 մարդկանց առևանգման մասին, սակայն մայրերը պնդում էին, որ այդ թիվը 25-30 հազարի է հասնում։ Խունտայի անկումից հետո պետական քաղաքացիական հանձնաժողովը հաստատեց 11 000 անհետ կորածների փաստը։ Առավել ճշգրիտ տվյալներ հնարավոր չէր ստանալ, քանի որ մարդկանց առևանգումները խիստ գաղտնի բնույթ էին կրում[5][6]։
Մայրերի ասոցիացիան կազմված է այն կանանցից, ովքեր հանդիպել են միմյանց հետ, փորձելով գտնել իրենց կորած որդիներին և դուստրերին։ Շատերը վերացել են, ինչպես ենթադրում են, առևանգվել գործակալների կողմից արգենտինական կառավարության տխրահռչակ կեղտոտ պատերազմի ընթացքում (1976-1983)։ "Անհետացածածները" հաճախ ենթարկվել են կտտանքների և սպանվել, նախքան նրանց մարմինները թաղել են գյուղական վայրերում կամ անանուն գերեզմաններում։ Հիմնադիրների խմբի անդամներն էին Ասուսենա Վիլյաֆլորը, Բերտա Բրավերմանը, Հայդի Գարսիա Բյուլասը, Մարիա Ադելա Գարդ դե Անտոկոլեցը, Ջուլիա, Մարիա, Մերսեդես և Կանդիդա Գարդ (չորս քույրեր), Դելիսիա Գոնսալեսը, Պեպա Նոյան, Միրտա Բարավալե, Քեթի Նեուհաուսը, Ռաքել Արքուշին և Սենորա դե Կայմին։
1977 թ.-ի դեկտեմբերի 10-ին Մարդու իրավունքների միջազգային օրը մայրերը թերթում հայտարարություն տվեցին իրենց անհետ կորած երեխաների անուններով։ Նույն գիշեր Ասուսենա Վիլյաֆլորը առևանգվեց իր Ավելանեդայում գտնվող իր տանից մի խումբ զինված մարդկանց կողմից։ Նա տեղեկացրել է, որ իրեն տեղափոխել են տխրահռչակ Էսմա խոշտանգումների կենտրոն, իսկ այնտեղից «մահվան թռիչքներից» մեկով՝ օվկիանոսի կենտրոն։ Չվերթների ընթացքում առևանգվածներին թմրանյութ էին ներարկում, հանվացնում և շպրտում ծովը[7]։
1977 թվականի դեկտեմբերին Բուենոս Այրեսի մոտակայքում ջրի հետ ափ դուրս նետված դիակները, որ լվացվել և հողին էին հանձնվել անանուն գերեզմանում, 2005 թվականին ԴՆԹ նույնականացման ենթարկվեցին։ Ի թիվս այլ Պլազա դե մայոյի անհետ կորած մայրերի, դրանց մեջ էր ակտիվիստ Ասուսենա Վիլյաֆլորի աճյունը, որը դիակիզվեց և մեծարանքներով հողին հանձնվեց Պլազա դե Մայո հրապարակում։
Այսօր, քաղաքացիական ասոցիացիայի «Abuelas de Plaza de Mayo»-ն ունի վեց գրասենյակներ՝ տեղակայված ողջ Արգենտինայում, որոնք շարունակում են «անհետացած» երեխաների և թոռների վերաբերյալ հետաքննական աշխատանքը՝ բոլոր միջոցներով հանրության ուշադրությունը սևեռելով մարդու իրավունքները հարգելու անհրաժեշտությանը։
Կազմակերպության վերաբերյալ նկարահանվել են բազմաթիվ վավերագրական և խաղարկային ֆիլմեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.