![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Death_Penalty_World_Map.svg/langhy-640px-Death_Penalty_World_Map.svg.png&w=640&q=50)
Մահապատիժ
From Wikipedia, the free encyclopedia
Մահապատիժ, դատապարտվածին պատժի մատնելու ձև՝ մահվան ենթարկելու միջոցով։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/80/Death_Penalty_World_Map.svg/320px-Death_Penalty_World_Map.svg.png)
Չեղարկված է բոլոր հանցագործությունների համար** (97) Չեղարկված է բոլոր հանցագործությունների համար՝ բացառությամբ հատուկ դեպքերի (8) Գործում է, թեև վերջին 10 տարիների ընթացքում չի կիրառվել (35) Մահապատիժը գործում է (58)* * Մինչդեռ օրենքները տարբերվում են ԱՄՆ տարբեր նահանգներում, սակայն ընդհանուր առմամբ համարվում է, որ դաշնային մահապատիժը դեռևս կիրառվում է։
Մահապատիժը՝ մարդուն կյանքից զրկումը որպես պատիժ, հնարավոր է պետության կողմից նախանշված լինի։ Ժամանակակից հասարակությունում մահապատիժը անօրինական է համարվում, իսկ մյուսներում որպես պատիժ կարող է կիրառվել միայն առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում։ Սակայն, Չինաստանում այն լայնորեն օգտագործվում է նաև ոչ ծանր հանցանքների դեպքում ևս, ինչպիսիք են կաշառակերությունը, կավատությունը, դրամական միավորների կեղծումը և այլն։ Ռուսական և խորհրդային օրենսդրական պրակտիկայում մահապատիժը բնութագրելու համար օգտագործվում էին էվֆեմիզմներ, այն անվանելով օրինակ սոցիալական պաշտպանվածության գերագույն միջոց։
Առավել տարածված մահապատժի տեսակ է հանդիսանում գնդակահարությունը։ Ինչպես նաև լայն տարածում ունի էլեկտրական աթոռը, կախաղանը, քարկոծումը և այլն։