Հիպոֆիզ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հիպոֆիզ, ստորին մակուղեղ (hypophysis cerebri, glandula pituitaria), մարդու և ողնաշարավոր կենդանիների ներզատական գեղձ, որը կարևոր դեր է խաղում հորմոնային կարգավորման գործընթացներում։ Գտնվում է գանգի խոռոչում՝ թրքական թամբի փոսիկում և ոտիկով միացած է գլխուղեղի հետ։ Հիպոֆիզի ձևը, չափերը և կշիռը առանձին տեսակների մոտ տարբեր են և կախված են տարիքից ու օրգանիզմի ֆիզիոլոգիական վիճակից։ Մարդու հիպոֆիզի կշիռը 0,5—0,6 գրամ է։
Հիպոֆիզ | |
---|---|
Տեսակ | gland type? և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | ներզատիչ գեղձ, բլթային օրգան[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Զարկերակ | Superior hypophysial artery? և inferior hypophysial artery? |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | pituitary gland development? |
MeSH | A06.300.747, A06.688.357.750, A08.186.211.180.497.352.435.500, A08.186.211.200.317.357.352.435.500 և A08.713.357.750 |
Foundational Model of Anatomy | 13889 |
Terminologia Anatomica 98 | A11.1.00.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2], Լարուս հանրագիտարան օնլայն և Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 6 |
Pituitary gland Վիքիպահեստում |
Հիպոֆիզը բաղկացած է երեք բլթից. առաջային՝ գեղձային (ադենոհիպոֆիզ), միջին (միջանկյալ) և հետին՝ նյարդային (նեյրոհիպոֆիզ)։ Առավել բարդ և բազմազան է հիպոֆիզի առաջային բլթի ֆիզիոլոգիական դերը, նրա բնականոն ֆունկցիայով են պայմանավորված օրգանիզմի աճն ու բազմացումը, հիմնական, ածխաջրային, հանքային, ճարպային և սպիտակուցային փոխանակությունը։ Առաջային բլթի մզվածքից անջատել են 6 հորմոն՝ աճի կամ սոմատոտրոպ հորմոն, թիրեոտրոպ հորմոն, ֆոլիկուլխթանիչ հորմոն, լյուտեինացնող հորմոն, պրոլակտին (լյուտեոտրոպ հորմոն), և ադրենոկորտիկոտրոպ (ԱԿՏՀ)։ Միջանկյալ բիլթն արտադրում է մելանոխթանիչ (ինտերմեդին) հորմոնը, որը մասնակցում է մաշկի և աչքի ցանցաթաղանթի գունավորման (պիգմենտացիայի) կարգավորմանը։ Հետին բլթի հիմնական զանգվածը բաղկացած է նեյրոգլիայից, որի մեջ պարփակված են նյարդաթելերի խրձեր։ Մասնակցում է արյան ճնշման, միզարտադրության (վազոպրեսին) և արգանդի մկանունքի գործունեության (օքսիտոցին) կարգավորմանը։
Հիպոֆիզի արյունամատակարարումը հարուստ է և բազմաթիվ նյարդային հաղորդչական ուղիներով կապված է գլխուղեղի, մասնավորապես՝ հիպոթալամուսի հետ։ Նեյրոգլիայի և նյարդային թելերի միջև կուտակվում է արտազատուկ, որը մշակվում է հիպոթալամուսի կորիզների բջիջներում և անցնում արյան հոսքի մեջ։ Հիպոֆիզի բնականոն գործունեության խանգարումները կարող են արտահայտվել նրա առանձին ֆունկցիաների ուժեղացմամբ (հիպերպիտուիտարիզմ) կամ թուլացմամբ (հիպոպիտուիտարիզմ), հազվադեպ՝ լրիվ անհետացմամբ։ Հիպոֆիզի գերֆունկցիան արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում գիգանտիզմի, մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացմամբ։ Ֆունկցիայի թուլացումը կամ անկումը վաղ տարիքում առաջացնում է գաճաճահասակություն, հոգեկան թերզարգացում, ինֆանտիլիզմ, ածխաջրային և ճարպային փոխանակության խոր փոփոխություններ, օքսիդացման պրոցեսների նվազում, մեծահասակների մոտ՝ ճարպակալում, սեռական ցիկլի ընդհատում, վահանագեղձի, սեռական գեղձերի և մակերիկամների կեղևի ապաճում։ Որոշ հիպոֆիզային հիվանդությունների (Իցենկո-Կուշինգի, անշաքար դիաբետ, վաղաժամ սեռական հասունացում) զարգացման մեխանիզմում կարևոր դեր ունեն հիպոթալամուսի գործունեության առաջնային խանգարումները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.