![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bc/%25D0%259D%25D0%25B0%25D1%2580%25D0%25BE%25D0%25B4%25D0%25BD%25D0%25B0_%25D0%2591%25D0%25B0%25D0%25BD%25D0%25BA%25D0%25B0.jpg/640px-%25D0%259D%25D0%25B0%25D1%2580%25D0%25BE%25D0%25B4%25D0%25BD%25D0%25B0_%25D0%2591%25D0%25B0%25D0%25BD%25D0%25BA%25D0%25B0.jpg&w=640&q=50)
Հյուսիսային Մակեդոնիայի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տնտեսություն (մակեդոներեն՝ Економија на Македонија), Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտադրության, բաշխման, փոխանակման և սպառման համակարգում դասավորվող և հասարակության տնտեսական բազա ձևավորող հարաբերությունների ամբողջություն, որի վրա հիմնված են երկրի քաղաքական բոլոր կառույցները։
![]() Սկոպյեի կենտրոնական բանկը | |
Արժույթ | Մակեդոնական դենար |
---|---|
Առևտրային կազմակերպություններ | ԱՀԿ, ԳՈւԱՄ և այլն |
Վիճակագրություն | |
ՀՆԱ | $7,5 |
ՀՆԱ տեղ | 118 |
ՀՆԱ-ի աճ | 3,2 % |
ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով | 8675 |
Գնաճ (ՍԳԻ) | −0,2 ± 0,1 տոկոս[1] |
Գործազրկություն | 31.7% (2009) |
Արտաքին | |
Արտահանվող ապրանքներ | մետաղ, գինի, հանքային ջուր, հանքաքար, տրանսպորտային միջոցներ, մրգեր, ընկույզ |
Արտանհանման հիմնական գործընկերներ | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Ներկրում | $ 2,4 մլրդ |
Ներկրվող ապրանքներ | վառելիք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, հացահատիկ և այլ պարենային ապրանքներ, դեղամիջոցներ |
Ներկրման հիմնական գործընկերներ | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |
Համախառն արտաքին պարտք | $ 4 միլիարդ |
Հյուսիսային Մակեդոնիան, որպես անկախ պետություն ձևավորվել է 1991 թվականի սեպտեմբերին։ Երկիրը հարավում սահմանակցում է Հունաստանին և Ալբանիային, իսկ հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Սերբիային և Բուլղարիային։ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության տնտեսությունը նման է նախկին հարավսլավական մյուս երկրներին, հատկապես՝ Սլովենիային և Խորվաթիային[2]։
1993 թվականից ի վեր երկրում անց են կացվել մի շարք ֆինանսական բարեփոխումներ, որոնք բարելավել են Հյուսիսային Մակեդոնիայի տնտեսական և քաղաքական վիճակը[3]։ Այս երկրի տնտեսությունը պահպանում է մակրոտնտեսական կայունություն, որին մի կողմից բնորոշ է ցածր արտաքին պարտքերի և գնաճի ցուցանիշը, իսկ մյուս կողմից՝ օտարեկրյա պետությունների ներդրումները։