Մաժա Եզերցա
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Մաժա Եզերցա (ալբ․՝ Maja Jezercë), լեռ է Դինարյան բարձրավանդակում, Ալբանիայի երկրորդ և Բալկանների յոթերորդ բարձր լեռն է։ Բարձրությունը կազմում է 2694 մ։ Այն Եվրոպական մայրցամաքի 28-րդ ամենաբարձր լեռնային գագաթն է[1]։
Մաժա Եզերցա | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Ալբանիա |
Վարչատարածքային միավոր | Տրոպոյայի Շրջան և Tropojë? |
Լեռնաշղթա | Պրոկլետիե |
Բարձրությունը ծովի մակարդակից | 2694 մետր |
Հարաբերական բարձրություն | 2036 մետր |
Մաժա Եզերցան գտնվում է Ալբանական Ալպերում[2]։ Գագաթից հյուսիս, որոշ շրջաններից բացի, կրաքարային լեռնազանգվածը մտնում է Թեթ և Վալբոնայի հովիտ ազգային պարկերի կազմի մեջ[3]։ Այն կարելի է բարձրանալ հյուսիսային հատվածից, և ալպինիստներից շատերը գալիս են Չեռնոգորիայի Գուսինջի քաղաքից, ինչպես նաև Թեթի կողմից։
Լեռը գտնվում է 5 կմ հեռավորության վրա Չեռնոգորիայի սահմանից, Վալբոնայի հովիտից արևելք և Շալա հովտից արևմուտք։ Գագաթից հյուսիս տեղակայված են մի քանի լեռնային լճեր։
Մաժա Եզերցան (Maja Jezercë) ալբաներեն անվանումն է, որը ծագում է սլավոնական բառից, ավելի ստույգ Սերբախորվաթերեն jezero ("լիճ") և ալբաներեն maja ("լեռնագագաթ") բառերից։ Սլավոնական լեզուներում, այդ թվում Սերբախորվաթերենում և Բուլղարերենում[4][5][6][7] Եզերցա նշանակում է լճի գագաթնակետ։
Եզերցան մեծածավալ ժայռոտ գագաթնակետ է դոլոմիտյան կրաքարից կազմված։ Այնտեղ գրեթե չկա բուսականություն:Հյուսիսից, երևելքի և արևմուտքի լեռան գագաթը զառիթափ է և շրջապատված է սառցադաշտերով, որոնք նախկինում ավելի ընդարձակ էին, քան այսօր։ Այսօր հյուսիսային զառիթափը կոչվում է Բունի Եզերեց, որի բարձրությունը կազմում է 1980 մ[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.