From Wikipedia, the free encyclopedia
Մադլեն Կորբել Օլբրայթ (անգլ.՝ Madeleine Korbel Albright, անունը ծնվելիս՝ Մարիա Յանա Կորբելովա, չեխ․՝ Marie Jana Korbelová; մայիսի 15, 1937[1][2][3][…], Պրահա, Չեխոսլովակիա[4] - մարտի 23, 2022[5][6], Վաշինգտոն, ԱՄՆ[7]), ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում (1997-2001) առաջին կինը։
Մադլեն Օլբրայթ | |
անգլ.՝ Madeleine Korbel Albright | |
ԱՄՆ 64-րդ պետքարտուղար | |
Ստանձնեց պաշտոնը՝ | հունվարի 23, 1997 |
---|---|
Լքեց պաշտոնը՝ | հունվարի 20, 2001 |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն |
Նախորդող՝ | Քրիստոֆեր Ուորեն |
Հաջորդող՝ | Քոլին Փաուել |
Ծննդյան օր՝ | մայիսի 15, 1937[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Պրահա, Չեխոսլովակիա[4] |
Վախճանի օր՝ | մարտի 23, 2022[5][6] (84 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Վաշինգտոն, ԱՄՆ[7] |
Ամուսին ՝ | Ջոզեֆ Մեդիլ Փաթերսոն Օլբրայթ[8] |
Երեխաներ՝ | Alice Albright?[8], Anne Korbel Albright?[8] և Katie Albright?[8] |
Հայր՝ | Յոզեֆ Կորբել |
Մայր՝ | Աննա Շպիգելովա |
Պարգևներ՝ | |
Ծնվել է Պրահայում։ Չեխ հրեուհի է։ Մադլեն անունը ստացել է «Մադլենկա» մականունից, որով նրան դիմում էր տատիկը, իսկ այնուհետև մնաց որպես հիմնական անուն, երբ նա Շվեյցարիայի գիշերօթիկ դպրոցում։ Մադլենի հայրը՝ Յոզեֆ Կորբելը, Բելգրադում չեխոսլովական դիվանագետ էր։ Չեխոսլովակիայի բռնագրավումից հետո Յոզեֆն ու իր կին Աննան հուդայականությունից անցան կաթոլիկության։ Հետո Յոզեֆ Կորբելը արտագաղթեց ԱՄՆ, որտեղ դասավանդում էր Դենվերի համալսարանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո նրանք վերադարձան Չեխոսլովակիա, որտեղ Մադլենի հայրը դարձյալ դիվանագիտական ծառայության մեջ էր՝ մասնավորապես զբաղեցնելով Հարավսլավիայում Չեխոսլովակիայի դեսպանի պաշտոնը։
«Կորբելն առաջին չեխական դեսպանն էր Հարավսլավիայում... Նա շատ բարեկիրթ մարդ էր և համոզված հակակոմունիստ» (Վլադիմիր Վելեբիթ)[22]։
Սովորել է Շվեյցարիայի գիշերօթիկ դպրոցում և Դենվերի Kent Denver դպրոցում։ 1957 թվականի ստացել է ամերիկյան քաղաքացիություն։ 1959 թվականին, ավարտելով Մասաչուսեթս նահանգի Վելեսլեյի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով, Մադլենն ամուսնացավ լրագրող Ջոզեֆ Փաթերսոն Օլբրայթի հետ (անգլ.՝ Joseph Medill Patterson Albright), որի հետ ծանոթացել էր Denver Post թերթում ժամանակավոր աշխատանքի ժամանակ։ Դրանից հետո Մադլենն ավարտեց Կոլումբիայի համալսարանի իրավունքի ֆակուլտետը՝ ստանալով մագիստրոսի աստիճան[23]։
Քաղաքական գործունեությունն Օլբրայթը սկսել է որպես ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ակտիվիստ, 1972 թվականին մտավ սենատոր Էդմունդ Մասքիի խմբի մեջ, 1976-1978 թվականներին օրենսդրական հարցերով նրա օգնականն էր։ 1978 թվականի նշանակվեց նախագահ Ջիմմի Քարթերին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամ։ Սպիտակ տան համար պայքարում դեմոկրատների պարտությունից հետո 1982-1993 թվականներին Մադլեն Օլբրայթը Ջորջթաունի համալսարանի պորֆեսոր էր, սեմինարավար էր ԽՍՀՄ և Արևելյան Եվրոպայի քաղաքականության թեմաներով, ղեկավարում էր «Կանայք արտաքին քաղաքականությունում» ծրագիրը, Ազգային քաղաքականության համար կենտրոնի նախագահն է եղել։ 1982 թվականին տեղի ունեցավ ամուսնալուծությունը ամուսնու հետ, որը հայտարարեց. «Ես մահացու հոգնել եմ քեզանից, բացի այդ՝ սիրում եմ ուրիշին...»
1992 թվականին Օլբրայթը դարձավ Բիլ Քլինթոնի խորհրդականը և նրա նախագահ ընտրվելուց հետո նշանակվեց ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ։ ՄԱԿ-ում աշխատանքի տարիներին նա լարված հարաբերությունների մեջ էր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալիիի հետ[24]։
Օլբրայթն օժանդակեց Իրաքի դեմ պատժամիջոցներին։ 1996 թվականին՝ CBS-ի «60 րոպես» հեռուստահաղորդման ժամանակ՝ Լեսլի Շտալի հետ հարցազրույցում, նա ոչ միանշանակ պատասխան տվեց։ Երբ Շտալը հարցրեց Օլբրայթին Իրաքի պատժամիջոցների հետևանքների մասին. «Մենք լսել ենք, որ զոհվել է կես միլիոն երեխա։ Ես նկատի ունեմ, որ սա ավելի շատ է, քան Հիրոսիմայում զոհված երեխաները։ Եվ Դուք կարծում եք՝ արժե՞ դա»։ Օլբրայթը պատասպանեց. «Ես կարծում եմ, որ սա շատ ծանր ընտրություն է, բայց գինը, կարծում եմ, արժե դրան»։ Հետագայում նա խոր ափսոսանք է հայտնել իր բառերի համար[25]։
1997 թվականին Օլբրայթը նախագահ Քլինթոնի աշխատակազմում նշանակվեց պետական քարտուղարի պաշտոնում և դարձավ առաջին կինն այս պաշտոնում։ Միջազգային հարաբերություններում Օլբրայթը ԱՄՆ կոշտ քաղաքականության կողմնակից էր, հանդես էր գալիս ՆԱՏՕ-ում ԱՄՆ դիրքերի հզորացման, ԱՄՆ համաշխարհային հետաքրքրությունների պաշտպանության օգտին՝ կանգ չառնելով անգամ ռազմական ուժի կիրառման դեմ, ինչն էլ ցուցաբերեց Բալկաններում։ Նրա աշխատելու ընթացքում պայթեցվեցին Քենիայում և Տանզանիայում ԱՄՆ դեսպանատները։ 2000 թվականին այցելեց Հյուսիսային Կորեա և հանդիպեց Կիմ Չեն Իրի հետ։
2007 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ մի քանի այլ պաշտոնաթող պետքարտուղարների հետ ստորագրեց նամակ, որը կոչ էր անում ԱՄՆ Կոնգրեսին չընդունել հայերի ցեղասպանության մասին 106-րդ հռչակագիրը[26]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.