Մագնոլիազգիներ (լատին․՝ Magnoliaceae), մագնոլիածաղկավորների կարգի ընտանիք՝ մշտադալար կամ տերևաթափ ծառեր են, թփեր կամ լիաններ։ Ընտանիքը կազմում է տասը ցեղ։ Տերևադասավորությունը հերթադիր է։ Տերևները կոթունավոր են, տերևակիցներով կամ առանց դրանց, ամբողջաեզր կամ բլթակավոր, փետրաձև ջղավորությամբ։ Ծաղիկները միայնակ են, գագաթնային կամ ծոցային, երկսեռ կամ բաժանասեռ։ Ծաղկապսակը հասարակ է, պսականման, կազմված 2-4 շրջաններից։ Առէջները բազմաթիվ են, հազվադեպ՝ 4, ազատ կամ սերտաճած թելիկներով։ Փոշեպարկը երկարավուն է, երկարությամբ բացվող, վարսանդները բազմաթիվ են։ Պտուղը բարդ է, 1-2 կամ բազմաթիվ սերմերով, կազմված միաբուն պտղիկներից, որոնք տեղադրված են երկարավուն կամ գլխիկավոր, չոր կամ հյութալի ծաղկակալի վրա[1]։

Մագնոլիազգիներ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Magnoliales
Ընտանիք Մագնոլիազգիներ (Magnoliaceae)
Juss., 1789

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.