From Wikipedia, the free encyclopedia
Մագդալենա Կոժենա (չեխ․՝ Magdalena Kožená, մայիսի 26, 1973[1][2][3][…], Բռնո, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[4][5][6]), չեխ երգչուհի (մեցցո-սոպրանո)։
Մագդալենա Կոժենա | |
---|---|
Բնօրինակ անուն | չեխ․՝ Magdalena Kožená |
Ծնվել է | մայիսի 26, 1973[1][2][3][…] (51 տարեկան) Բռնո, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[4][5][6] |
Երկիր | Չեխիա |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի և concert singer |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | դաշնամուր և վոկալ |
Կրթություն | Կատարողական արվեստի բարձրագույն դպրոց[6] |
Ամուսին | Simon Rattle?[7] |
Պարգևներ | |
Կայք | kozena.cz |
Magdalena Kožená Վիքիպահեստում |
Ծնվել է գիտնականների ընտանիքում (հայրը՝ մաթեմատիկոս, մայրը՝ կենսաբան)։ Երկու ծնողներն էլ ծնունդով Բոհեմիայից էին։ Նրա հայրը մահացել է, երբ աղջիկն ընդամենը տասնմեկ տարեկան է եղել։ Սկզբում նա զբաղվել է դաշնամուրով, սակայն վեց տարեկանում ձեռքի կոտրվածքի պատճառով սկսել է ուսանել երգեցողություն՝ ընդունվելով Բռնոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի մանկական երգչախումբ[12]։ Հետագայում Կոժենան սովորել է Բռնոյի կոնսերվատորիայում Նևա Մեգովայի և Յիրժա Պեշի մոտ, այնուհետև Բրատիսլավայի Երաժշտության բարձրագույն դպրոցում՝ Եվա Բլախովայի մոտ (ավարտել է 1995 թվականին)։ Այդ նույն թվականին նա դարձել է Զալցբուրգի փառատոնի դափնեկիր։ 1996-1997 թվականներին եղել է Վիեննայի ժողովրդական օպերայի մենակատարուհի։
Բացի «սովորական» դասական-ռոմանտիկ երգացանկի՝ Կոժենան աշխատել է նաև բարկայի («վավերական») ձևով։ Նա ակտիվորեն համագործակցել է Ջ. Է. Գարդիների հետ Բախի կանտատների նրա հոբելյանական շրջափուլում (2000)։ Մ. Մինկովսկու հետ ձայնագրել է (1996-2003) Հենդելի և Գլյուկի երաժշտությունը, Ռեյնհարդ Գյոբելի «Musica antiqua» (Քյոլն) բարկայի նվագախմբի հետ՝ Բախ ընտանիքի հազվագյուտ կանտատները (2000-2003)։
2003 թվականին Կոժենային շնորհվել է Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետի կոչում։ Նա ամուսնացած է դիրիժոր Սայմոն Ռեթլի հետ, որից ունեցել է որդիներ Յոնաշին (2005), Միլոշին (2008)[13][14] և դուստր Անեժկուին (2014)[15][16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.