From Wikipedia, the free encyclopedia
Ճարպայուղ, բտման արդյունքում կենդանիների մոտ կուտակվող կենդանական պինդ ճարպ (ավելի վաղ կենդանու հեղուկ ճարպը կոչվում էր վորվան[1], այժմ սովորաբար կոչվում է ուղղակի «յուղ»)։ Գործառութային առումով՝ ճարպը դիտարկվում է որպես կենդանու օրգանիզմի պաշար, որը հիմնականում բաղկացած է ճարպերից, պարունակում է հագեցած ճարպաթթուների մնացորդներ։
Բելառուսական խոհանոց և Ռուսական խոհանոց | |
---|---|
Ենթատեսակ | Բեկոն |
Salo (food) Վիքիպահեստում |
Արևելասլավոնական լեզուներում պահպանվում է նախասլավոնական *sadlo տարբերակը՝ ճարպ՝ «այն, ինչը նստում է մսի վրա»[2]։
Արևելասլավոնական ձևում «ճարպ» տարբերակով առաջին հիշատակությունը վերաբերում է 17-րդ դարին՝ հին հայկական նկարագրության մեջ, որտեղ նշված է խազարների խանի հացկերույթի մասին։
Ինչպես հայտնում է անգլիացի պատմաբան և ճանապարհորդ Ջայլս Ֆլետչերը, 1591 թվականին Ռուսաստանում այն բավականին շատ էին պատրաստում՝ արտերկիր տանելու համար։ Լավագույն ճարպն արտադրվում էր շրջաններում[3]։
Ճարպը սննդի մեջ կիրառվում է թարմ վիճակում, աղ դրված, ապխտած, եփած, շեգեխաշած կամ տապակած տարբերակով։
Ոչ մեծ կտորներով տապակած ճարպը կոչվում է «խորխոզի»։
Հալած ճարպը կոչվում է «խոզաճարպ» և կիրառվում է որպես խոհարարական յուղ, իսկ եվրոպական երկրներում գործածվում է նաև բուտերբրոդներին քսելու նպատակով (հաճախ ավելացնում են նաև սոխ, խնձոր, կանաչի և այլն)։ Հալած ճարպը կարող է գործածվել նաև տեխնիկական նպատակներով, ինչպես օճառ պատրաստելիս։
Միջինասիական ավանդական ուտեստներ պատրաստելիս հաճախ են օգտագործում դմակի կտորներ։
Տավարի և այծի ճարպերը սննդի մեջ առանձին կիրառում չունեն, միայն ավելացվում են մսամթերքին։ ԱՄՆ-ում տավարի մսի մնացորդները վերամշակվում են որպես բիովառելիք։
Արջի և փորսուղի ճարպը կոսմետիկա պատրաստելիս կիրառում են որպես դեղամիջոց։
Ճարպի էներգետիկ արժեքը 720[4] կկալ է 100 գրամում. իսկ ածխաջուրը՝ 0 գրամ։
Խոհարարության մեջ գործածվում է խոզի ճարպի պատրաստման մի քանի տարբերակ եփելով, չոր՝ աղի և դափնու տերևի օգտագործմամբ[5], աղի, մեխակի հատիկների, սխտորի և սև պղպեղի կիրառմամբ[6], ապխտման միջոցով[7], ինչպես նաև աղի, կարմիր պղպեղի, սխտորի կիրառմամբ[8]։
Խոզի ճարպը աղացած կարմիր պղպեղով պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչները.
Անհրաժեշտ է ընտրել խոզի ճարպի այնպիսի կտոր, որը շերտավրված չի լինի մսի բարակ շերտերով, քանի որ մսի շերտերը՝ անկախ այն հանգամանքից, թե ճարպը որ տարբերակով կպատրաստեք, ճարպին կհաղորդեն հում մսի սպեցիֆիկ համը։ Խոզի ճարպը չի կարելի համադրել կարտոֆիլի և սպիտակ հացի հետ, քանի որ երկուսն էլ դանդաղեցնում են ճարպի մարսումը։ Առավել նախընտրելի է խոզի ճարպը համտեսել չմշակված ցորենից թխված հացով[9]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվության համաձայն՝ խոզաճարպը խորհուրդ չի տրվում օգտագործել, քանի որ դրա բաղադրության մեջ մտնող ճարպաթթուները նպաստում են մարդու օրգանիզմում խոլեսթերինի կուտակմանը, ինչն էլ կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների և վաղաժամ մահվան[10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.