From Wikipedia, the free encyclopedia
Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ (ռուս.՝ Иро́ния судьбы́, и́ли С лёгким па́ром!), 1975 թվականին նկարահանված երկսերիանոց խորհրդային ֆիլմ, ռեժիսորն է Էլդար Ռյազանովը։
Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ ռուս.՝ Ирония судьбы, или С лёгким паром! | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | ռոմանտիկ կատակերգություն |
Թվական | 1975 |
Պրեմիերա | 1 հունվարի 1976 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էլդար Ռյազանով |
Սցենարի հեղինակ | Էմիլ Բրագինսկի և Էլդար Ռյազանով |
Դերակատարներ | Անդրեյ Մյագկով, Բարբարա Բրիլսկա[1], Յուրի Յակովլև, Ալեքսանդր Բելյավսկի, Գեորգի Բուրկով, Էլդար Ռյազանով, Վալենտինա Տալիզինա, Լյուբով Դոբրժանսկայա, Օլգա Նաումենկո, Լյուբով Սոկոլովա, Ալեքսանդր Շիրվինդտ, Գոտլիբ Ռոնինսով և Լիա Ախեջակովա |
Օպերատոր | Վլադիմիր Նախաբցև և Վադիմ Ալիսով |
Երաժշտություն | Միքայել Թարիվերդիև |
Մոնտաժ | Վալերիա Բելովա |
Նկարիչներ | Ալեքսանդր Բորիսով Օլգա Կրուչինինա |
Պատմվածքի վայր | Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ և ԽՍՀՄ |
Նկարահանման վայր | Տրոպարյովո-Նիկուլինո |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 184 րոպե |
Հաջորդ | Ճակատագրի հեգնանք: Շարունակություն |
Ирония судьбы, или С лёгким паром! Վիքիպահեստում |
Ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է 1976 թ. հունվարի 1-ին հեռուստատեսությամբ ժամը 17։45-ին[2][3]։ Առաջին ցուցադրության հեռուստադիտողների քանակը գնահատվում է մոտ 100 միլիոն մարդ[2], իսկ արդեն փետրվարի 7-ին ֆիլմը կրկին ցուցադրվել է բազմաթիվ հեռուստադիտողների խնդրանքով։
Ֆիլմը ցուցադրվել է նաև կինոթատրոններում, ունենալով մոտ 7 միլիոն հանդիսատես, ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ[4][5]։
Արդեն երկար տարիներ այս ֆիլմը ցուցադրվել է ԽՍՀՄ-ում ամանորյա օրերին[6], ինչպես նաև ցուցադրվում է նաև հետխորհրդային շատ երկրներում[7], ֆիլմը համարվում է ԽՍՀՄ ամենաշատ դիտված ու սիրված ֆիլմերից մեկը։
Ֆիլմի գլխավոր հերոսներ Ժենյան և Նադյան իրար են հանդիպում ամանորին զարմանալի զուգադիպությամբ։ Մոսկվաբնակ Ժենյան ըստ ավանդույթի ընկերների հետ ամանորի նախօրեին գնում է բաղնիք, ու առաջին անգամ հարբած ու կիսաքուն Ժենյային Մոսկվա ճանապարհելու փոխարեն ընկերները նրան շփոթմամբ ուղարկում են Լինինգրադ (ներկայումս Սանկտ Պետերբուրգ), որտեղ նա տաքսիով իր Մոսկվայի բնակարանի հասցեով գնում է Լենինգրադի համանուն փողոցի նույն շենքի նույն բնակարան, իր մոտ եղած բանալիով բացելով դուռը մտնում Նադյայի բնակարան և քնում այնտեղ։ Նադյան վերադառնալով իր բնակարանում գտնում է անծանոթ քնած տղամարդու, և դրանից էլ սկսվում են ֆիլմի հիմնական իրադարձությունները ... ։
Դերակատար | Դեր |
---|---|
Անդրեյ Մյագկով | Ժենյա |
Բարբարա Բրիլսկա | Նադյա |
Յուրի Յակովլև | Նադյայի փեսացուն | Իպոլիտ
Ալեքսանդր Շիրվինդտ | Ժենյայի ընկեր | Պավլիկ
Գեորգի Բուկով | Ժենյայի ընկեր | Միշա
Ալեքսանդր Բելյավսկի | Ժենյայի ընկեր | Սաշա
Օլգա Նաումենկո | Ժենյայի հարսնացուն | Գալյա
Լիա Ախեջակովա | Նադյայի ընկերուհի | Տանյա
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.