Ղուկասավան
գյուղ ՀՀ Արարատի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Ղուկասավան, գյուղ Հայաստանի Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 6 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից գտնվում է 25 կմ հեռավորության վրա։
Գյուղ | ||
---|---|---|
Ղուկասավան | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Արարատի | |
Համայնք | Արարատի մարզ | |
Հիմնադրված է | 1600 թ. | |
Մակերես | 2,79 կմ² | |
ԲԾՄ | 845 մ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2019[1] մարդ (2011) | |
Ազգային կազմ | Հայեր , Եզդիներ | |
Կրոնական կազմ | քրիստոնյաներ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Պատմություն
Գյուղը հիմնադրվել է 1800-ական թվականներին։ Նախկինում ունեցել է Կալալը, Կալալի, Քյոլարա, Քյալարա անվանումները։ Գյուղում բնակություն են հաստատել Սասունից և Սալմաստից, իսկ 1915 - 1918 թվականներին՝ Արևմտյան Հայաստանից, հետագայում նաև 1946-1948 թվականներին՝ պարսկահայաստանից եկած հայերը։ 1930-ական թվականներին գյուղում բնակություն են հաստատել նաև եզդի ընտանիքներ։ Ղուկասավան է վերանվանվել 1949 թվականին։ Անվանումը կապված է հեղափոխական գործիչ Ղուկաս Ղուկասյանի անվան հետ, որը ծնունդով այս գյուղից է եղել։
Գյուղի կենտրոնում է խոնարհված Սբ. Աստվածածին եկեղեցին։
Գյուղը տեղադրված է Արարատյան դաշտում, Հրազդան գետի հովտում։ Գտնվում է ծովի մակարդակից 845 մ. բարձրության վրա։
Կլիմա
Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300 մմ. է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։
Բնակչություն
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ղուկասավանի մշտական բնակչությունը կազմել է 2019, առկա բնակչությունը՝ 1982 մարդ[1], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[2].
Տնտեսություն
Գյուղն ունի առկա 630 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են շուրջ 156 հա։ Համայնքի հողերի հիմնական մասն օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 128 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստանային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Զբաղվում են կաթնամսատու անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։
Արդյունաբերական ոլորտում ունի ատաղձագործական գործարան։
Պատկերասրահ
- Հուշարձան Մեծ Եղեռնի զոհերին
- Հուշարձան Երկրորդ աշխարհամարտում զոհվածներին
- Սբ. Աստվածածին, Ղուկասավան
- Սբ. Աստվածածին, Ղուկասավան
- Սբ. Աստվածածին, Ղուկասավան
- Սբ. Աստվածածին, Ղուկասավան
- Սբ. Աստվածածին, Ղուկասավան
- Սբ. Աստվածածին, Ղուկասավան
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.