From Wikipedia, the free encyclopedia
«Ձյան սխալ տեսակ» (անգլ.՝ The wrong type of snow), արտահայտություն, որը ստեղծվել է 1991 թվականին բրիտանական լրատվամիջոցների կողմից, այն բանից հետո, երբ եղանակային ծանր պայմանները խափանումներ են առաջացրել Բրիտանական երկաթուղու բազմաթիվ ծառայություններում։ Բրիտանական երկաթուղու մամուլի հաղորդագրության մեջ ենթադրվում էր, որ ղեկավարությունը և ինժեներական անձնակազմը տեղյակ չեն եղել ձյան տարբեր տեսակների մասին։ Այդուհետ Միացյալ Թագավորությունում այս արտահայտությունը դարձել է առակ՝ մեղմասական և անիմաստ արդարացումներ նշելու մասին[1]։
Ձյան սխալ տեսակ արտահայտությունն առաջացել է 1991 թվականի փետրվարի 11-ին BBC Radio 4-ի «Այսօր» հաղորդման ժամանակ՝ Ջեյմս Նոթիին տված հարցազրույցում։ British Rail-ի տնօրեն Թերի Ուորոլին խնդրել են մեկնաբանել այդ ձմռանը երկաթգծերի վրա 1991 թվականի անսովոր առատ ձյան անբարենպաստ հետևանքները։ Ուորոլը բացատրել է․ «Մենք հատուկ խնդիրներ ունենք ձյան տեսակի հետ, որը հազվադեպ է գալիս Մեծ Բրիտանիայում»։ Նոթին ասել է․ «Օ, ենթադրում եմ՝ դա ձյան սխալ տեսակ է եղել», ինչին Ուորոլը պատասխանել է. «Ոչ, դա ուրիշ տեսակի ձյուն է եղել»։ «Բրիտանական երկաթուղին մեղադրում է սխալ տեսակի ձյանը» վերնագրով հոդվածն արագորեն տարածվել է լրատվամիջոցներում և թերթերում[2]։
Կանխատեսվել է կտրուկ ցուրտ, և Բրիտանական երկաթուղին նշել է, որ պատրաստ է առաջիկա ձյան տեղումներին։ Այնուամենայնիվ, ձյունն անսովոր փափուկ և փխրուն է եղել և չափազանց խորն է եղել ձյուն մաքրող միջոցներով մաքրելու համար.Դրա համար անհրաժեշտ են եղել այլ սերնդի ձյուն մաքրող մեքենաներ։ Ձյունը լցվել է էլեկտրական համակարգեր և հանգեցրել է գնացքների քարշակների կարճ միացումների և վնասների[3]։ Ներկառուցված հովացման օդափոխիչներով և դեպի ներքև ուղղված օդային ընդունիչներով քաշող շարժիչների տեսակներում, որոնք դեռ տարածված են British electric-ի բազմաթիվ միավորների վրա, խնդիրը սրվել է այն պատճառով, որ օդային ընդունիչները լցվել են փխրուն ձյունով։ Միևնույն ժամանակ, ձյունը լցվել է նաև շարժական դռների մեխանիզմների մեջ, ինչը հանգեցրել է դրանց աշխատանքի ձախողման[3][4]։ Բացի այդ, ցածր ջերմաստիճանը հանգեցրել է երրորդ ռելսից էլեկտրական հոսանքի հավաքման հետ կապված խնդիրների։
Շատ էլեկտրական սարքեր ստիպված են եղել փոխարինել դիզելի հիմքով աշխատող սարքերի հետ, և ներդրվել են արտակարգ իրավիճակների ժամատախտակներ։ Ձգձգումները տևել են մինչև ութ ժամ։ Ընդհատումները շարունակվել են ավելի քան մեկ շաբաթ[3]։
«Ձյան սխալ տեսակ» արտահայտությունը և դրա տարբերակները պարբերաբար հայտնվում են բրիտանական ԶԼՄ-ների հաղորդագրություններում, որոնք վերաբերում են երկաթուղային այն միջադեպերին, որոնք առաջացել են անբարենպաստ եղանակային պայմաններից՝ ընթերցողին անվստահություն ներշչելու դիտավորությամբ։ Այն պահից ի վեր, երբ ձյան սխալ տեսակը մտել է բրիտանական անգլերենի բառապաշար, այն սկսել են դիտել որպես «snowclone»՝ բազմակի օգտագործման կլիշեի տեսակ[5]։
2009 թվականի դեկտեմբերին Եվրոպայում ձյան տեղումների ժամանակ մի քանի Eurostar գնացքներ փչացել են Եվրոթունելում, ինչի հետևանքով 2000 ուղևոր հայտնվել է մթության մեջ. թերթերը հայտնել են «փափուկ ձյան սխալ տեսակի» մասին[6]։ 2014 թվականին Դեվոն նահանգի Դոուլիշ քաղաքում ափամերձ երկաթուղային գծի ոչնչացումից հետո, Daily Telegraph-ը հրապարակել է Մեթի կողմից ստեղծված ծաղրանկարը, որում ասվել է, որ «գնացքների երթերը չեղարկվել են. պատճառը ջրիմուռների սխալ տեսակն է»[7]։ 2016 թվականի հունվարի 12-ին The Guardian-ը հաղորդել Է Լոնդոնի հարավ-արևելքում գնացքների ուշացումների մասին, որոնք առաջացել են «արևի ուժեղ լույսի» և ձմեռային արևի ցածր ջերմաստիճանի պատճառով՝ «արևի սխալ տեսքը հետաձգում է գնացքների ընթացքը Լոնդոնի հարավ-արևելքում» վերնագրով[8]։
«Ձյան սխալ տեսակ» արտահայտությունն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ բրիտանական երկաթուղու սեփականաշնորհումը լրատվամիջոցներում լայն քննարկումների առիթ է դարձել։ Լրագրողները հաճախ չհաստատված տվյալներ են օգտագործել՝ երկաթուղային օպերատորների աշխատանքում անհաջողությունների մասին պատմություններ կազմելու համար։ Արտահայտությունները, որոնք ներառում են «տերևները գծի վրա» և «ձյունը», վերնագրերում օգտագործվել են եղանակային խափանումները ծաղրելու համար, այն աստիճան, որ այժմ ասում են, որ դրանք մտել են բրիտանական բանահյուսություն[9][10]։
«Ձյան սխալ տեսակ» արտահայտության տարածվածությունը բացատրվում է նրանով, որ այն արտահայտում է Բրիտանական ենթակառուցվածքների հանդեպ համաժողովրդական հիասթափությունը և հպարտության զգացողության կորուստը[11]։ Արտահայտությունը մեջբերվել է որպես վատ կորպորատիվ հաղորդակցության և հասարակայնության հետ կապերի օրինակ։ Հասարակության գիտակցության մեջ դրա երկարակեցությունն ու կայունությունը բացատրվում են շատ արդյունավետ, բայց անհաջող ընտրված անալոգիայով, որն «արմատավորվել է» ժողովրդի մոտ և կարող է մեկնաբանվել այլ համատեքստերում․ այն, ինչ ի հայտ է եկել որպես տեխնիկական խնդրի պարզեցված բացատրություն, դարձել է կաղացող արդարացման հանրաճանաչ ծածկագիր[12]։
Ռուսական մշակույթում տարածված «սխալ համակարգի նռնակներ» («ձեր համակարգի նռնակները չեն») արտահայտությունն օգտագործվում է որպես հեգնական մեկնաբանություն՝ որևէ չկատարված բանի վատ արդարացման նպատակով։ Այն առաջացել է «Անապատի սպիտակ արևը» կուլտային խորհրդային ֆիլմից[13]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.