բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Ձմերուկ (լատին․՝ Citrullus), դդմազգիներին միամյա կամ բազմամյա բույսերի ցեղ։ Ձմերուկն ունի մարդկանց համար դուրեկան համ, սննդարար հատկություն, պարունակում է մեծ քանակությամբ ջուր (90 %-ը ջուր է)։
Ձմերուկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Citrullus
(Thunb.) Matsum. & Nakai, 1916 | ||||||||||||
|
Հայտնի են վայրի 1՝
Հայաստանում (հիմնականում Արարատյան դաշտում) մշակվում է 1 տեսակ՝
Միամյա է։ Ցողունը մագլցող է, երկարությունը՝ 3-4,5 (և ավելի) մ։ Տերևները հերթադիր են, բլթակավոր, խորը կտրտված։ Ծաղիկները մեկական են, հազվադեպ՝ փնջերով, բաժանասեռ, դեղնավուն։ Պտուղը բազմասերմ, հյութալի կեղծ հատապտուղ է՝ հարթ մակերեսով, կլոր, ձվաձև, տանձաձև, գլանաձև և այլն, զանգվածը՝ 0,6-1,6 (առավելագույնը՝ 30) կգ։ Կեղևը սպիտակից մինչև մուգ կանաչ է՝ խայտաբղետ պատկերներով, տարբեր լայնության զոլերով։ Պտղամիսը կարմիր է, վարդագույն կամ դեղին։ Սերմերը տարբեր մեծության են, սպիտակ, կարմիր, սև, մոխրագույն և այլն։
Ձմերուկն առաջներում այդքան խոշոր չի եղել։ Ձմերուկի հայրենիք է համարվում Հարավային Աֆրիկան։ Ձմերուկի վայրի տեսակներին մինչև այժմ էլ կարելի է հանդիպել հյուսիսային և հարավային Աֆրիկայի տափաստաններում։ Եգիպտոսում մինչև այժմ էլ պահպանվում է ձմերուկի մի տեսակ, որը խնձորի չափ ունի, և մարդիկ օգտագործում են միայն նրա սերմերը։
Ներկայիս խոշոր ձմերուկի տեսակները ստացվել են հին ժամանակներում արաբներն ու հրեաները դրանց անվանել էին «բատիխ»։ Ռուսաստան այն մուտք է գործել 12-13-րդ դարերում, մոնղոլական արշավանքների ժամանակ և անվանվել է «առբուզ, խառբուզ», որ թյուրքական «խառբուզ» բառից է ծագել։ Հայաստանում ձմերուկը հայտնի եղել շատ վաղուց։ Ըստ Հր. Աճառյանի, անվանումը կազմված է ձմեռն բառից։ Պարզ չէ, թե ինչու է պտուղն այդպես կոչվել։ Հավանական է՝ առատ զովացուցիչ ջրի պատճառով։
Ձմերուկը ունի միզամուղ հատկություն, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ ջուր, որը օրգանիզմից հեռանում է արագ։ Այն իր հետ դուրս է բերում նյութափոխանակության հետևանքով օրգանիզմում կուտակված վնասակար նյութերը։ Միզամուղ հատկությունների շնորհիվ ձմերուկը շատ օգտակար է հատկապես երիկամային հիվանդությունների դեպքում։
Ձմերուկը նպաստում է իմունիտետի ամրապնդմանը։ Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի աշխատանքի վրա[փա՞ստ]։
Օգտակար է հիպերտոնիայի, աթերոսկլերոզի և սրտանոթային համակարգի այլ հիվանդություններիդեպքում։ Օգնում է օրգանիզմից հանել թունավոր նյութերը, օգտակար է լյարդի համար հակաբիոտիկներով կամ ուժեղ ազդեցությամբ այլ դեղամիջոցներով բուժումից հետո։ Ցուցված է լյարդի, լեղապարկի հիվանդութունների դեպքում, ինչպես նաև շաքարային դիաբետ և արթրիտ ունեցող մարդկանց[փա՞ստ]։
Ձմերուկը հարուստ է նաև վիտամիններով՝ C, B, ֆոլիոթթվով, շաքարով (հատկապես ֆրուկտոզա) և այլն։
Բացի թարմ վիճակում այն ուտելուց, ձմերուկի կեղևից պատրաստում են մուրաբա, ցուկատ, ջեմ, պովիդլո և այլն։ Սերմերից ստացվում է յուղ՝ բարձր տեսակի օլիֆ պատրաստելու համար։
Հասուն պտուղը պարունակում է շաքարներ, վիտամիններ և այլն։ Դյուրամարս է. օգտագործվում է թարմ, թթու դրած (մանրերը), մեղր (ևարդեկ) եփելու համար։ Պատրաստում են նաև մուրաբա, շաքարաչիր։ Հայաստանում գերակշռում են կարմիր պտղամսով սորտերը։
ավելի քան 6 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | ևս 6 ցեղ (համաձայնAPG II Համակարգի) |
|||||||||||||||
Կարգ Դդմածաղկավորներ | Ենթաընտանիք Cucurbitoideae | դաս Ձմերուկ | ||||||||||||||
Բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
Ընտանիք Դդմազգիներ | Ցեղ Benincaseae | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ևս 1 ենթաընտանիք Zanonioideae (համաձայնAPG II Համակարգի) |
ևս 18 դաս | ||||||||||||||
Ձմերուկի արտադրություն 2012 թվականին ըստ՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության[1]։
Դասակարգում | Երկիր | Արտադրություն, հազար դոլլար | Արտադրություն, հազար տոննա | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|
1 | Չինաստան | 7 573 345 | 70 000 000 | Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման |
2 | Իրան | 432 892 | 3 800 000 | Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման |
3 | Թուրքիա | 321 896 | 4 044 184 | |
4 | Բրազիլիա | 236 899 | 2 079 547 | |
5 | Եգիպտոս | 213 565 | 1 874 710 | |
6 | ԱՄՆ | 188 925 | 1 770 630 | |
7 | Ալժիր | 170 318 | 1 495 081 | |
8 | Մեքսիկա | 117 738 | 1 033 524 | |
9 | Ղազախստան | 111 549 | 1 154 900 | |
10 | Իսպանիա | 92 276 | 853 600 | |
11 | Ռուսաստան | 74 766 | 1 453 315 | |
12 | Կորեա | 73 243 | 642 945 | |
13 | Մարոկո | 65 487 | 574 859 | |
14 | Հունաստան | 61 516 | 565 000 | |
15 | Մալի | 59 807 | 525 000 | Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման |
15 | Թաիլանդ | 59 807 | 525 000 | Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման |
17 | Ինդոնեզիա | 59 338 | 520 883 | |
18 | Վիետնամ | 53 541 | 470 000 | Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման |
19 | Ուզբեկստան | 53 293 | 1 350 000 | Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատման |
20 | Սիրիա | 51 721 | 478 254 | |
խորանարդային ձմերուկ. Տոկիո, Ճապոնիա |
Դեղին ձմերուկ։ Ձմերուկ սովորականի հիբրիդը |
Տեսակի ներում առանձնացնում են 2 սորտեր[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.