Պովիդլո
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Պովիդլո (չեխ.՝ povidla, լեհ.՝ powidła կամ powidło), տրորած մրգերից և հատապտուղներից շաքարով կամ ռուպով եփելով պատրաստվող քաղցրահամ թանձր ուտելիք[1]՝ սննդային պեկտինի և սննդային թթուների ավելացմամբ կամ առանց դրանց։
Պովիդլոյի փակման համար նախևառաջ անհրաժեշտ է թարմ պատրաստած կամ պահածոյած մրգահատապտղային խյուս։ Պտուղների խառնուրդը սովորաբար չի գերազանցում 2 պտղատեսակը, որոնցից հիմնականի պարունակությունը պետք է կազմի 60 %-ից ոչ պակաս։
Պովիդլոյի արտադրության համար կիրառվում են հետևյալ հաջորդական քայլերը՝ ջոկում, տեսակավորում, լվացում, շոգեհարում, կորիզանջատում (սերմնանջատում), տրորում, եփում, հովացում, լցնում, մակափակում, ստերիլիզացիա։
Արտաքին տեսք | համասեռ զանգված՝ առանց սերմերի, սերմնաբների, կորիզների և պտղամսի կտորների, համ և հոտ[2] |
Համ և հոտ | քաղցրաթթվաշ, հատուկ այն պտուղներին, որոնցից պատրաստված է պովիդլոն[2] |
Գույն | բաց գույնի պտղամսով պտուղներից պովիդլոների համար թույլատրվում է բաց շագանակագույն երանգներ, իսկ մուգ պտղամսով պտուղների համար՝ շագանակագույն[2] |
Խտություն | հնդավոր պտուղներից և հատապտուղներից պովիդլոների համար՝ խիտ քսվող զանգված[2] |
Շաքարակալում | խորհուրդ չի տրվում[2] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.