հայ տնտեսագետ, քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Հրանտ Արարատի Բագրատյան (հոկտեմբերի 18, 1958[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ՀՀ վարչապետ՝ 1993 թվականից 1996 թվականներին։ ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր, հայ տնտեսագետ, տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր, Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս, 1995 թվականին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է տարվա մարդ, 1998 թվականին ՄԱԿ-ի և Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից ճանաչվել է հազարամյակի մարդ, 2005 թվականին «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի կողմից շնորհվել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի պատվավոր դոկտորի» կոչում, 2006 թվականին ՀՀ լրագրողների կողմից ճանաչվել է «ՀՀ անկախության ձեռքբերման և կայացման գործում ամենամեծ ներդրումն ունեցող տնտեսական գործիչ», «Ազատություն» կուսակցության նախագահ, ՀԱԿ հիմնադիր անդամ։ Համաշխարհային բանկը ճանաչել է իր ձեռնարկած շուկայական տրանսֆորմացիոն բարեփոխումները լավագույնը հետխորհրդային տարածքում[2]։
Հրանտ Բագրատյան | |||
| |||
---|---|---|---|
1993 թվականի փետրվարի 12 - 1996 թվական | |||
Նախորդող | Խոսրով Հարությունյան | ||
Հաջորդող | Արմեն Սարգսյան | ||
Կուսակցություն՝ | ՀՀՇ | ||
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան | ||
Գիտական աստիճան՝ | տնտեսագիտության դոկտոր | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | ||
Ծննդյան օր | հոկտեմբերի 18, 1958[1] (66 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] | ||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան | ||
Հրանտ Բագրատյանը 61 գիտական հոդվածների և 9 մենագրությունների հեղինակ է[3]։ Նա հանդիսանում է իր պնդմամբ երրորդ տնտեսագիտության՝ մեգաէկոնոմիկայի տեսության հիմնադիրը, ինչը համարում է իր ամենամեծ գիտական նվաճումը[2]։ Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման արդյունքում ստեղծվել է միասնական համաշխարհային շուկա, երբ 154 երկրներ ունեն նույն ցածր մաքսատուրքերը և հարկային դրույքները և տալիս են համաշխարհային ՀՆԱ-ի 97%-ը։ Մինչդեռ քեյնսականության հիմքում ընկած էր ոչ թե համաշխարհային, այլ միասնական ազգային շուկան։ Ըստ այդմ, նա պնդում է, որ միկրոէկոնոմիկայից և մակրոէկոնոմիկայից բացի կա նաև մեգաէկոնոմիկա, որտեղ պետության նպատակները փոխվում են։
Մինչև Հայաստանի կառավարությունում կարիերայի սկիզբը Հրանտ Բագրատյանը աշխատել է Պարոնյանի անվան թատրոնի նվագախմբում՝ նվագելով բլյուզ ակուստիկ կիթառ։ Չունենալով հանդերձ երաժշտական կրթություն, Հրանտ Բագրատյանն ունի հեղինակած շուրջ 15 գործեր և մտադիր է ալբոմ թողարկել[2]։ Նրա համոզմամբ, մարդու կյանքը բավական է գոնե երկու գործում պրոֆեսիոնալ լինելու համար։
Հրանտ Բագրատյանը հավաքում է ալկոհոլային խմիչքներ։ Ըստ նրա, ժամանակին ուներ շուրջ 5000 փոքր շիշ, որոնց մեծամասնությունը, սակայն, նվիրել է և հիմա մնացել են ընդամենը 300-ը։ Սիրում է բիլիարդ և շախմատ։ Հրանտ Բագրատյանը նաև լողորդ է մեծ տարածությունների վրա՝ սթայեր[2]։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ (կառավարության նախագահի առաջին տեղակալ) Հրանտ Բագրատյան 22 նոյեմբերի 1991—12 փետրվարի 1993 |
Հաջորդող |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Հրանտ Բագրատյան 05 դեկտեմբերի 1991—12 փետրվարի 1993 |
Հաջորդող Արմեն Եղիազարյան |
Նախորդող Խոսրով Հարությունյան |
ՀՀ Վարչապետ Հրանտ Բագրատյան 12 փետրվարի 1993—1996 |
Հաջորդող Արմեն Սարգսյան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.