Հռոմի մեծ հրդեհ
From Wikipedia, the free encyclopedia
Հռոմի մեծ հրդեհ (լատին․՝ Magnum Incendium Romae), քաղաքային հրդեհ Հռոմում, որ սկսվեց մ.թ. 64 թվականի հուլիսի 18-ի գիշերը։ Այն պատճառեց ահռելի վնաս և ոչնչացրեց քաղաքի կեսը։ Հրդեհը կանգնեցվեց միայն վեց օր անց։ Տարատեսակ աղբյուրներ կա՛մ մեղադրում են կայսր Ներոնին հրդեհը սկսելու մեջ, կա՛մ նրան են վերագրում հրդեհի մարումը և տուժածներին օգնություն ցույց տալը։ Իր հերթին Ներոնը մեղադրեց քաղաքի այդ ժամանակ ամենաթույլ խմբին՝ քրիստոնյաներին, որի հետևանքով սկսվեցին նրանց հալածանքները, որոնք դադարեցին միայն Կոստանդիանոս Մեծի օրոք՝ 4-րդ դարում[1]։
Արագ փաստեր Հռոմի մեծ հրդեհ, Տեսակ ...
Հռոմի մեծ հրդեհ | |
---|---|
Տեսակ | քաղաքային հրդեհ |
Տեղադրանք | Հռոմ |
Երկիր | Հին Հռոմ |
Ժամանակի սկիզբ | հուլիսի 19, 64 |
Ժամանակի վերջ | հուլիսի 26, 64 |
Great Fire of Rome Վիքիպահեստում |
Փակել