Հունաստանի անկախության օր
From Wikipedia, the free encyclopedia
Հունաստանի անկախության օր կամ Հունաստանի վերստեղծման ազգային օր (հուն․՝ Ημέρα της Ελληνικής Ανεξαρτησίας), համազգային տոն Հունաստանում, որի ընթացքում հույները և աշխարհի բոլոր ծայրերի ֆիլհելենները հարգանքի տուրք են մատուցում Հունաստանի ազգային-ազատագրական պայքարի ընթացքում զոհված մարտիկներին։
Արագ փաստեր Հունաստանի անկախության օր հուն․՝ Ημέρα της Ελληνικής Ανεξαρτησίας, Այլ կերպ ...
Հունաստանի անկախության օր հուն․՝ Ημέρα της Ελληνικής Ανεξαρτησίας | |
---|---|
Ռազմական շքերթը Հունաստանի Հարավային Եգեյան կղզեախմբի Նաուսա քաղաքում | |
Այլ կերպ | Հունաստանի վերստեղծման ազգային օր |
Տեսակ | ազգային տոն |
Ամսաթիվ | մարտի 25 |
Տոնվում է | Հունաստան |
Հաստատված | մարտի 25, 1838 |
Տոնում | Այս օրը հույները և ֆիլհելենները հարգանքի տուրք են մատուցում Հունաստանի ազատագրական պայքարում ընկածներին |
Փակել
Հունաստանի անկախության օրվա տոնախմբությունը համընկնում է հույն ուղղափառ եկեղեցում Ավետման տոնի նշման հետ։ Ըստ Գրիգորյան օրացույցի՝ այն նշվում է ամեն տարի մարտի 25-ին[1]։
Հունաստանի մայրաքաղաք Աթենքում այս օրը տեղի է ունենում զինվորական շքերթ, տոնական երթ և զանգվածային տոնակատարություններ[2]։