![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/DBP_1982_1155_400_Jahre_Gregorianischer_Kalender.jpg/640px-DBP_1982_1155_400_Jahre_Gregorianischer_Kalender.jpg&w=640&q=50)
Գրիգորյան օրացույց
From Wikipedia, the free encyclopedia
Գրիգորյան օրացույց, աստղագիտական հաշվումների վրա հիմնված՝ տարեթվերի և ժամանակահատվածների որոշման համակարգ, տարեցույց։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/DBP_1982_1155_400_Jahre_Gregorianischer_Kalender.jpg/640px-DBP_1982_1155_400_Jahre_Gregorianischer_Kalender.jpg)
Ժամանակակից՝ Գրիգորյան կամ նոր տոմարը հաջորդել է հին հռոմեական՝ Հուլիոսի կամ հին տոմարին, որի համաձայն տարվա միջին տևողությունը կազմում էր 365,25 օր։ Քանի որ հուլիոսյան տարվա տևողությունը 11 ր 14 վրկ-ով ավելի է արևադարձայինից, ապա 128 տարվա ընթացքում կուտակված սխալը կազմում էր մի ամբողջ օր, իսկ մինչև 1582 թվականը տարբերությունը դարձել էր 10 օր։ Սխալն ուղղվեց 16-րդ դարում՝ Հռոմի Գրիգորիս XIII պապի ռեֆորմով, ըստ որի 1582 թվականի հոկտեմբերի 4-ին հաջորդեց հոկտեմբերի 15-ը։ Այդ ժամանակից հուլիոսյան տոմարին փոխարինեց գրիգորյան տոմարը, որը տարբեր երկրներում գործածության մեջ է դրվել տարբեր ժամանակներից։
Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ 1920 թվականին, նույնպես ընդունվեց նոր տոմարը։ Մինչև 20-րդ դարի կեսերը գրիգորյան տոմարից սկսել են օգտվել աշխարհի գրեթե բոլոր երկրները[1]։