From Wikipedia, the free encyclopedia
Հուդայի համբույր, հատված Ավետարանից։ Ավետարանի հեղինակների համաձայն՝ Հիսուսի աշակերտ Հուդա Իսկարիովտացին դավաճանել է նրան։ Քրիստոսին ցույց տալու համար նա գիշերով թիկանապահների հետ անցնելիս համբուրել է Հիսուսին Գեթսեմանի այգում։ Հուդայի համբույրը քրիստոնեության մեջ պատկանում է Քրիստոսի մոլությունների թվին և անմիջապես հաջորդում է Հիսուսի Գեթսեմանական աղոթքը։ Հուդայի համբույրը դավաճանության խորհրդանիշն է։
Հուդայի համբույրի տեսարանը նկարագրել են բոլոր ավետարանիչները՝ բացառությամբ Հովհաննեսի, որը միայն նկարագրել է Հիսուս Քրիստոսի ձերբակալության տեսարանը։
Ավետարանիչ | Տեքստ |
---|---|
Ըստ Մատթեոսի([[|Մթ. ]]26:47-49) |
…ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով։ Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրան կը բռնէք»։ Եւ սա իսկոյն մօտենալով Յիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց։ |
Ըստ Մարկոսի([[|Մկ. ]]14:44-45) |
Մատնիչը նրանց նշան էր տուել ասելով՝ ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, բռնեցէ՛ք նրան եւ տարէ՛ք զգուշութեամբ։ Եւ մօտենալով նրան՝ իսկոյն ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛». եւ համբուրեց նրան։ |
Ըստ Ղուկասի(Ղկ. 22:47-48) |
…ահա երեւաց մի ամբոխ. եւ նա, որ Յուդա էր կոչւում, Տասներկուսից մէկը, առաջնորդում էր նրանց. երբ Յուդան մօտեցաւ Յիսուսին, համբուրեց նրան, որովհետեւ այն նշանն էր տուել նրանց, թէ՝ «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրա՛ն բռնեցէք»։ 48Յիսուս նրան ասաց. «Յուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»։ |
«Խոսք Հովհաննես Մկրտիչի՝ դժոխք գալստյան մասին» ապոկրիֆում, որը սկիզբ է առնում Եվսեվի Ալեքսանդրիացու և Եվսեվի Էմեսկու բյուզանդական ստեղծագործություններից, մանրամասն պատմվում է, թե ինչպես է սատանան Հուդային մղում դավաճանության և հաղորդում հետևյալ դատողությունը Գեթսեմանի այգում նրա համբույրի մասին․
O՝ համբույր ապօրինությամբ լի։ O՝ համբույր կործանարար հոգու համար։ Օ՝ զիջում կրակոտ դժոխքին։ Պոռնիկը, որը համբուրեց տիրակալի ոտքերը, մաքրելով սեփական հոգին ապականությունից։ Նա համբուրելով խորտակեց իր հոգին։ Նա, համբուրելով, պատռեց իր մեղքերի ցուցակը, համբուրելով նա ջնջեց իրեն կյանքի գրքից։ Օ՝ կնոջ խորիմաստություն։ Օ՝ աշակերտի անմտություն։ Երբ նա համբուրեց էր տիրակալի ոտքերը, հրեշտակները ուրախացան և պսակ պատրաստեցին նրա համար, երբ նա համբուրեց՝ սատանաները ուրախացան և կախաղան հանելու համար պարան հյուսեցին[1]։ |
Նոր Կտակարանի ուսումնասիրողները նշում են, որ Հուդայի կողմից զինվորների համար պայմանական նշան ընտրված համբույրը հրեաների ավանդական ողջույնի ձևն է[2]։ Դավաճանությունից առաջ համբուրվելը հայտնի է դեռ Հին Կտակարանից։ Դավիթ արքայի զորահրամանատար Իոավը Ամեսսայի սպանությունից առաջ․
բռնեց... աջ ձեռքով Ամեսսայի մորուքից, որպեսզի համբուրի նրան։ Ամեսսայը չզգուշացավ Իոավի ձեռքի սրից, և նա խոցեց նրա ստամոքսը։ |
Ընդ որում` մեկնաբանները գրում են․ «Այս գործողությունը, որը սովորաբար օգտագործվում է որպես բարեկամության և սիրո արտահայտություն, Հուդան օգտագործեց իբրև դավաճանության նշան, որը նրա մեջ ցույց է տալիս խորամանկություն՝ ցանկություն մինչև վերջ Հիսուս Քրիստոսից թաքցնել նրա դեմ ուղղված զազրելի մտադրությունը, ծայրահեղ չարություն՝ ծաղրանքով օգտագործելով բարի զենքը ծայրահեղ վնաս պատճառելու համար, կամ անհեթեթություն, որը չի հասկանում օգտագործված գործողությունների ներքին իմաստը»[3]։
Ֆեոֆիլակտ Բուլղարացին իր Ավետարան ըստ Ղուկասի եկնաբանությունում գրում է․
Հուդան, որ գնում էր Հիսուսին ընդառաջ, որպես նշան ընտրեց համբույրը, բայց որպեսզի նրանք գիշերվա պատճառով չշփոթվեն, ցույց տվեց մոտիկից։ Որպեսզի Հիսուսը չթաքնվի, նրանք գալիս էին լապտերներով և ջահերով։ Ի՞նչ է Տեր։ Նա թողնում է իրեն մոտենալ այդ թշնամական համբույրով։ Եվ ջախջախիչ նետերը չէին ցրվում ապերախտ և նենգ մարդու վրա։ Այսպես, Փրկիչը այսպիսի հանգամանքներում սովորեցնում է մեզ անչարություն։ Նա միայն կշտամբանքով ասում է․ «Հուդա համբուրելո՞վ ես դավաճանում»։ Մի՞թե չես ամաչում հենց դավաճանության տեսակից։ Ինչո՞ւ ես բարեկամական համբույրին դավաճանություն ավելացնում, գործը թշնամակա՞ն է։ Եվ ո՞ւմ ես դավաճանում։ Խոնարհ, հեզ, հանդուրժողական «Մարդկային որդուն», որը մարդասիրվել է հանուն ձեզ, և ճշմարիտ Աստծուն։ Ասում է դա նրա համար էր, որ մինչև վերջ նրա հանդեպ վառվում էր սիրով[4]։ |
Հովհաննես Ոսկեբերանը իր «Հուդայի դավաճանության մասին» զրույցում գրում է, թե ինչու է Հուդան խաղաղության նշանը դավաճանության նշան դարձրել․ «Գիտեմ՝ ով է քեզ դավադրական համբույրի ուղին ցույց տվել․ սատանան է քեզ ներշնչել այդպիսի ողջագուրանքի, իսկ դու հնազանդվելով չար խորհրդականին, կատարում ես նրա կամքը»[5]։
«Հուդայի համբույրը» դարձել է իդիոմա, որն արտահայտում է անձի նենգություն ամենաբարձր աստիճանը, ինչպես նաև դավաճանության խորհրդանիշն է[6]։ Ուղղափառ եկեղեցում պատարագի ժամանակ հաղորդվելուց առաջ աղոթք է ընթերցվում, որի ժամանակ հավատացյալները Աստծուն խնդրում են իրենց դարձնել նրա Գաղտնիքների հաղոդակիցը և խոստանում են չվարվել Հուդայի պես[7]։
Հուդայի համբույրի տեսարանը հաճախ հանդիպում է կերպարվեստում, հատկապես եկեղեցական որմնանկարներում և ֆրեսկոներում, որտեղ կա տանջանքների ամբողջական շարք Հիսուսի ձերբակալության կոմպոզիցիաներից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.