![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/72/HoratioNelson1.jpg/640px-HoratioNelson1.jpg&w=640&q=50)
Հորացիո Նելսոն
From Wikipedia, the free encyclopedia
Հորացիո Նելսոն (սեպտեմբերի 29, 1758(1758-09-29)[1][2][3][…], Burnham Thorpe, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հոկտեմբերի 21, 1805(1805-10-21)[1][2][3][…], Cape Trafalgar, Անդալուզիա, Իսպանիա), անգլիացի ծովակալ, 1801 թվականից դերկոմս և փոխծովակալ։
Հորացիո Նելսոն անգլ.՝ Horatio Nelson | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1758(1758-09-29)[1][2][3][…] |
Ծննդավայր | Burnham Thorpe, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | հոկտեմբերի 21, 1805(1805-10-21)[1][2][3][…] (47 տարեկան) |
Մահվան վայր | Cape Trafalgar, Անդալուզիա, Իսպանիա |
Գերեզման | Սուրբ Պողոսի Տաճար |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նորվիչ դպրոց և Paston College? |
Մասնագիտություն | ռազմածովային սպա և քաղաքական գործիչ |
Ամուսին | Ֆրենսիս Նելսոն[4] |
Ծնողներ | հայր՝ Edmund Nelson?[3][4], մայր՝ Catherine Suckling?[3][4] |
Զբաղեցրած պաշտոններ | Լորդերի պալատի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Հորացիա Նելսոն[4] |
Ստորագրություն![]() | |
![]() |
12 տարեկանից եղել է նավատորմում։ 1777 թվականին ստացել է սպայական աստիճան։ Աչքի է ընկել խիզախությամբ։ 1794 թվականի հուլիսին Կալվիի ճակատամարտում կորցրել է աջ աչքը, 1799 թվականին Սանտա-Կրուսի ճակատամարտում՝ աջ ձեռքը։ Որպես նավախմբի հրամանատար 1798 թվականին Աբուքիրի մոտ Նելսոնը ջախջախել է ֆրանսիական նավատորմը և Նապոլեոն Բոնապարտի բանակը մեկուսացրել Եգիպտոսում։ 1798-1800 թվականներին գտնվել է Նեապոլում, որտեղից 1799 թվականին վտարել է ֆրանսիացիներին և Երկու Սիցիլիաների թագավոր Ֆերդինանդ 4-րդին վերականգնել գահին։ Դաժան հաշվեհարդար է տեսել ֆրանսիական գերիների ու իտալական հանրապետականների հետ։ 1805 թվականին Տրաֆալգարյան ճակատամարտում անգլիական նավատորմը Նելսոնի հրամանատարությամբ խոշոր հաղթանակ է տարել ֆրանս-իսպանական նավատորմի դեմ։ Այդ ճակատամարտում Նելսոնը մահացու վիրավորվել է։ Բազում ճակատամարտերում Նելսոնը իրեն դրսևորել է որպես տաղանդավոր ծովապետ, առաջիններից էր անգլիական նավատորմում, որ գծային տակտիկայի փոխարեն համարձակորեն կիրառել է ծովամարտ մղելու խուսավարելու տակտիկա։ Նելսոնի գործունեությունը զգալիորեն նպաստել է Մեծ Բրիտանիայի ծովային հզորության աճին և անգլիական բուրժուազիայի գաղութատիրական գերիշխանության համար պայքարին։