From Wikipedia, the free encyclopedia
Հովհան Դամասկացի (արաբ․՝ يوحنا الدمشقي Յուհաննա ադ-Դամաշկի, հուն․՝ Ἰωάννης ὁ Δαμασκηνός, լատին․՝ Iohannes Damascenus , մոտ 675, Դամասկոս -750), բյուզանդական աստվածաբան, իմաստասեր, բանաստեղծ, հունալեզու հայրաբանության համակարգող և եզրափակող, պատկերապաշտական ուղղության հոգևոր առաջնորդ։
Հովհաննես Դամասկոսցի արաբ․՝ يوحنا الدمشقي | |
---|---|
Ծնվել է | մոտ 675[1] Դամասկոս, Օմայյան խալիֆայություն |
Մահացել է | դեկտեմբերի 4, 749[2] Holy Lavra of Saint Sabbas, Բեթղեհեմ, Պաղեստին |
Քաղաքացիություն | Օմայյան խալիֆայություն |
Դավանանք | կաթոլիկություն և ուղղափառություն |
Մասնագիտություն | աստվածաբան, գրող, հոգևորական, փիլիսոփա, աստղագետ և կոմպոզիտոր |
Գործունեության ոլորտ | աստվածաբանություն և Պատկերապաշտություն |
Տիրապետում է լեզուներին | միջին հունարեն, արաբերեն և հին հունարեն[3] |
Հայր | Sarjun ibn Mansur? |
John of Damascus Վիքիպահեստում |
Ապրել և ստեղծագործել է Բյուզանդական կայսրության սահմաններից դուրս՝ խալիֆայության տարածքում։ Եղել է Դամասկոսի խալիֆի պալատական գիտնականը (սկզբնաղբյուրները պահպանել են նրա արաբական անունը կամ մականունը՝ Մանսուր), այնուհետև դարձել է վանական և մինչև իր կյանքի վերջն ապրել Երուսաղեմի մոտ գտնվող Սուրբ Սաբայի մենաստանում։
Հովհաննես Դամասկոսցու աստվածաբան-իմաստասիրական հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Արիստոտելի, նորպլատոնականների, մասնավորապես Դավիթ Անհաղթի փիլիսոփայական-տրամաբանական ուսմունքները և Արևելյան եկեղեցու հայրերի կրոնաիմաստասիրական վարդապետությունները։
Իր ստեղծագործություններում կարողացել է զուգակցել անտիկ և քրիստոնեական մտածելակերպի բնորոշ գծերը։ Դրա արտահայտությունն է նրա հանրագիտարանային աշխատությունը՝ «Գիտելիքի աղբյուրը»։ Թեև իմաստասիրության էության, սահմանումների հարցում հետևել է Դավիթ Անհաղթին, սակայն, ի տարբերություն վերջինիս, իմաստասիրությունը ծառայեցրել է կրոնական սկզբունքների հիմնավորմանը, այսինքն՝ հիմք դրել մտածողության սխոլաստիկական մեթոդին։ Պատկերամարտության դեմ մղված պայքարում մշակել է նյութի աստվածաբանությունը և պաշտամունքի իմաստասիրությունը։
Հովհաննես Դամասկոսցու «Դիալեկտիկա» («Տրամաբանություն») աշխատությունը թարգմանվել և օգտագործվել է որպես տրամաբանության ձեռնարկ նաև միջնադարյան Հայաստանում։ X դ. Բագարատ Մամիկոնյանը կատարել է դրա համառոտ թարգմանությունը, իսկ 13-րդ դարի Սիմեոն Պղնձավանեցին թարգմանել է ամբողջ աշխատությունը վրացերենից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.