Հողմաղաց
From Wikipedia, the free encyclopedia
Հողմաղաց, աերոդինամիկական մեխանիզմ, որը մեխանիկական աշխատանք է կատարում քամու էներգիայի միջոցով[1][2]։ Առաջին հողմաղացները ի հայտ են եկել ավելի քան 2000 տարի առաջ Չինաստանում և եղել են մարդու ստեղծած առաջին մեխանիկական շարժիչները։
Երկար ժամանակ հողմաղացները ջրաղացների հետ մեկտեղ միակ մեքենաներն էին, որոնք մարդկությունն օգտագործում էր։ Հետևաբար, այդ մեխանիզմներն օգտագործվում էին տարբեր նպատակներով։
Հորիզոնական և երկարատև քառակողմ թևերով «դասական» հողմաղացը տարածված տարր է Եվրոպայում, քամոտ հարթ հյուսիսային շրջաններում, ինչպես նաև Միջերկրական ծովի ափի երկայնքում։
Անցյալում հողմաղացները լայնորեն կիրառվել են գյուղատնտեսության մեջ։ Զարգացման երկար ճանապարհ անցնելուց հետո հողմաղացները դարձել են բարդ ու հզոր աղացային մեքենաներ։
19-րդ դարում՝ շոգեմեքենաների զարգացմանը զուգընթաց, հողմաղացներն աստիճանաբար դուրս են եկել գործածությունից։