From Wikipedia, the free encyclopedia
Հնդկական եղեգնաթռչնակ (լատին․՝ Acrocephalus agricola), շահրիկների ընտանիքին պատկանող թռչուն։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Հնդկական եղեգնաթռչնակ | |
Հնդկական եղեգնաթռչնակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Կարգ | Ճնճղուկազգիներ (Passeriformes) |
Ընտանիք | Acrocephalidae |
Ցեղ | Եղեգնաթռչնակներ (Acrocephalus) |
Տեսակ | Հնդկական եղեգնաթռչնակ (A. agricola) |
Միջազգային անվանում | |
Acrocephalus agricola Jerdon, 1845 | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Տարածված է Փոքր Ասիայում, Կովկասում, Հյուսիսային Իրանում, Հյուսիսային Հնդկաստանում, Հիմալայներում, Չինաստանում։ Հայաստանում հայտնաբերված է Արմավիրի մարզի Մասիս քաղաքի մոտ, բնադրման վայրում և Արարատի մարզի Արմաշի ձկնաբուծական տնտեսությունում[1]։
Հայաստանում չվող տեսակ է, որը բնադրավայրերում հանդիպում է ապրիլից մինչև սեպտեմբեր, ապրում և բնադրում է եղեգնուտներում, հավանաբար տարեկան երկու անգամ, մայիս-հունիսին։ Դնում է 3-6 ձու, որոնց զարգացումը տևում է 12 օր[1]։
Հայաստանում հազվագյուտ տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում որպես վտանգված տեսակ։
Վերջին տարիներին կազմում է սակավաթիվ գաղութներ։
Բները կարող են ոչնչանալ ձկնաբուծական տնտեսություններում, եղեգնուտներն այրելու հետևանքով։
Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.