![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/hy/thumb/4/4b/%25D5%2580%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D5%25A1%25D5%25B6%25D5%25B8%25D6%2581_%25D5%2584%25D5%25B8%25D6%2582%25D5%25B4%25D5%25A2%25D5%25A1%25D5%25B5.jpg/640px-%25D5%2580%25D5%25B5%25D5%25B8%25D6%2582%25D6%2580%25D5%25A1%25D5%25B6%25D5%25B8%25D6%2581_%25D5%2584%25D5%25B8%25D6%2582%25D5%25B4%25D5%25A2%25D5%25A1%25D5%25B5.jpg&w=640&q=50)
Հյուրանոց Մումբայ
From Wikipedia, the free encyclopedia
Հյուրանոց Մումբայը 2018 թվականին նկարահանված թրիլեր է[2][3][4] որի ռեժիսորն է Էնթոնի Մարասը,իսկ համահեղինակները՝ Մարասը և Ջոն Քոլլին։ Ավստրալա-ամերիկյան-հնդկական կինորատադրողների միավորմամբ ստեղված ֆիլմի ոգեշնչման առարկան է հանդիսացել 2009 թվականի «Գոյատևող Մումբայ» վավերագրական ֆիլմը[5][6] և նկարագրում է 2008-ին Հնդկաստանի Մումբայ քաղաքում գտնվող Taj Mahal Palace & Tower հյուրանոցի վրա հարձակման մասին դեպքերը։ Ֆիլմում նկարահանված են՝ Դև Պատելը, Արմի Համեր, Նազանին Բոնիադին, Անուպամ Խերը, Թիլդա Քոբհամը,Ջեյսոն Այզեքսը, Սուհայիլ Նայարը, Նագեշ Բհոնսլը, Նատաշա Լիու Բոդիցոն։
Հյուրանոց Մումբայ անգլ.՝ Hotel Mumbai | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() ![]() ![]() |
Ժանր | դրամա, կենսագրական ֆիլմ և թրիլեր |
Թվական | 2018, սեպտեմբերի 27, 2019, մարտի 29, 2019, հունիսի 21, 2019 և ապրիլի 11, 2019[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Էնթոնի Մարաս |
Պրոդյուսեր | Բեզիլ Իվանիկ, Գերի Համիլթոն, Էնդրյու Օգիլվի, Ջոմոն Թոմաս, Մայք Գաբրաուի և Ջուլի Ռայան |
Սցենարի հեղինակ | Ջոն Քոլլի և Էնթոնի Մարաս |
Դերակատարներ | Արմի Համեր, Ջեյսոն Այզեքս, Նազանին Բոնիադի, Դև Պատել, Թիլդա Քոբհամ-Հերվի և Անուպամ Կհեր |
Օպերատոր | Նիք Ռեմի Մեթյուզ |
Երաժշտություն | Հաուշկա |
Մոնտաժ | Փիթեր ՄակՆալթի և Էնթոնի Մարաս |
Պատմվածքի վայր | Մումբայ |
Կինոընկերություն | Thunder Road Pictures |
Տևողություն | 125 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
![]() |
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում 2018-ի սեպտեմբերի 7-ին, իսկ Ավստրալիայի պրեմիերան ունեցավ Ադելաիդայի կինոփառատոնում ՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ֆիլմը թողարկվել է Ավստրալիայում 2019-ի մարտի 14-ին, իսկ ԱՄՆ-ում ՝ 2019-ի մարտի 22-ին։