![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8b/Scandinavian_States.svg/langhy-640px-Scandinavian_States.svg.png&w=640&q=50)
Հյուսիսային Եվրոպայի երկրներ
From Wikipedia, the free encyclopedia
Հյուսիսային Եվրոպայի երկրներ (շվեդ.՝ Norden, անգլ.՝ Nordic countries), քաղաքական, աշխարհագրական մշակութային տարածաշրջան Հյուսիսային Եվրոպայում։ Այն ներառում է Սկանդինավիայի երկրները՝ Դանիան, Շվեդիան, Նորվեգիան, նրանց հետ պատմականորեն կապեր ունեցող Ֆինլանդիան, Իսլանդիան, ինչպես Ալանդյան կղզիներ, որը ինքնավար ֆիննական պրովինցիա է, Գրենլանդիան և Ֆարերյան կղզիները։ Շատ հաճախ այս բոլոր երկրները միացյալ անվանում են Սկանդինավյան երկրներ կամ ուղղակի Սկանդինավիա, որը այնքան էլ ճիշտ եզրույթ չէ[1][2][3][4]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8b/Scandinavian_States.svg/640px-Scandinavian_States.svg.png)
Այս երկրների պետական դրոշների նմանությունն այն է, որ բոլորի դրոշների վրա առկա է խաչ՝ Սկանդինավյան խաչը, որը տեղակայված է կենտրոնից դեպի ձախ։
Դանիա — սահմանադրական միապետություն, կիրառում է խորհրդարանական համակարգ
Գրենլանդիա — ինքնավար շրջան Դանիայի կազմում
Ֆարերյան կղզիներ — ինքնավար շրջան Դանիայի կազմում
Իսլանդիա — խորհրդարանական հանրապետություն
Նորվեգիա — սահմանադրական միապետություն, կիրառում է խորհրդարանական համակարգ
Ֆինլանդիա — խորհրդարանական հանրապետություն
Ալանդյան կղզիներ— շվեդախոս ինքնավար մարզ Ֆինլանդիայի կազմում
Շվեդիա — սահմանադրական միապետություն, կիրառում է խորհրդարանական համակարգ