From Wikipedia, the free encyclopedia
Հիպերպիրոն (հուն․՝ νόμισμα ὑπέρπυρον), բյուզանդական ոսկե մետաղադրամ, որն օգտագործվում էր ուշ միջնադարում։ Այն փոխարինեց սոլիդուսին։
Բյուզանդական կայսրության ավանդական ոսկե մետաղադրամը սոլիդուսն էր կամ նոմիսման։ Վերջինիս քաշը 24 կարատ էր և այն գոյատևեց գրեթե 7 դար։ Սակայն 1030-ական թվականներից սկսած սլոիդուսը գնալով արժեզրկվում էր, իսկ 1080-ական թվականներին ռազմական պարտությունների և քաղաքացիական պատերազմների հետևանքով, դրանում ոսկու պարունակությունը համարյա հավասար էր զրոյի[1]։ Այդ իսկ պատճառով 1092 թվականին Ալեքսիոս Ա Կոմնենոս կայսրը (1081–1118 թթ.) վերափոխեց բյուզանդական մետղադրամներն ու մտցրեց լրիվ նորը՝ հիպերպիրոնը (նշաանկում է "գեր զարգացած")։ Այն ուներ նույն քաշը ինչ որ սոլիդուսը (4.45 գրամ), սակայն պարունակում էր ավելի քիչ քանակությամբ ոսկի (20.5 կարատ 24-ի փոխարեն)[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.