Հետտարրական կրթություն
From Wikipedia, the free encyclopedia
Միջնակարգ կրթություն կամ հետտարրական կրթություն, ըստ Կրթության միջազգային ստանդարտ դասակարգման սանդղակի, բաղկացած է երկու փուլից։ Երկրորդ մակարդակի կամ թերի միջնակարգ կրթությունը (նաև քիչ հայտնի որպես միջին աստիճանի կրթություն) համարվում է հիմնական կրթության երկրորդ և վերջին փուլը, իսկ երրորդ մակարդակի (ավագ) միջնակարգ կրթությունը ևս մեկ փուլ է մինչև բարձրագույն կրթություն ստանալը։ Յուրաքանչյուր երկիր նպատակ ունի ապահովել հիմնական կրթություն, բայց համակարգերը և տերմինաբանությունը նրանց համար առանձնահատուկ են։ Միջնակարգ կրթություն սովորաբար ստանում են տարրական կրթությունից վեց տարի հետո, որին հաջորդում են բարձրագույն, մասնագիտական կրթությունները կամ աշխատանքը[1]։ Բազմաթիվ երկրներում միջնակարգ կրթությունը պարտադիր է առնվազն մինչև 16 տարեկանը։ Երեխաները սովորաբար թերի միջնակարգ կրթության փուլն անցնում են մոտավորապես 11 տարեկան հասակում։ Պարտադիր կրթությունը երբեմն շարունակվում է մինչև 19 տարեկանը։
Առաջարկվում է այս և Միջնակարգ կրթություն հոդվածները միացնել իրար: (քննարկում) |
1989 թվականից կրթությունը երեխայի համար դիտվում էր որպես մարդու հիմնական իրավունք։ Երեխաների իրավունքների մասին Կոնվենցիայի 28-րդ կետի համաձայն, տարրական կրթությունը պետք է լինի անվճար և պարտադիր, մինչդեռ միջնակարգ կրթության տարբեր ձևերը, ներառյալ հիմնական և մասնագիտական կրթությունները պետք է մատչելի և հասանելի լինեն յուրաքանչյուր երեխայի համար։ Տերմինաբանությունը բարդացել է, և չկար համընդհանուր սահմանում, մինչև Կրթության միջազգային ստանդարտ դասակարգումը տարրական կրթության և համալսարանի միջև եղած ժամանակահատվածը բաժանեց միջին և ավագ միջնակարգ կրթությունների միջև։
Դասական շրջանում և միջնադարում միջնակարգ կրթությունը տրամադրվում էր եկեղեցիներում ազնվականների որդիների և այն տղաների համար, ովքեր պատրաստվում էին ընդունվել համալսարաններ կամ դառնալ քահանա։ Քանի որ առևտուրը պահանջում էր նավիգացիոն և գիտական հմտություններ, եկեղեցին դժկամությամբ ընդլայնեց ուսումնական պլանը և ընդունելությունը։ Հեղափոխության ընթացքում պետությունը պայքարեց ի դեմս ուսման՝ եկեղեցու հսկողության տակ գտնվելու, իսկ Կոմենսկիից և Ջոն Լոքից հետո կրթույթունը լատիներեն տեքստի կրկնությունից փոխվեց երեխայի մեջ գիտելիքների ձևավորման։ Կրթություն քչերն էին ստանում։ Մինչև 19-րդ դարի կեսերը բացվել են միջնակարգ դպրոցներ հասարակական տարբեր խավերի կարիքները բարելավելու համար։ Բանվոր դասակարգը ստացել է 4 տարվա կրթություն, վաճառականը՝ 5, էլիտան՝ 7։ Միջնակարգ կրթություն ստանալու իրավունքը տրվել է 1945 թվականից հետո։ Իսկ որոշ երկրներ անցնում են պարտադիր և անվճար միջնակարգ կրթության, որը նախատեսված է մինչև 19 տարեկան բոլոր երիտասարդների համար։